Այսօր: Շաբաթ, 21 Դեկտեմբերի 2024թ.
Մեղրիի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 20
ՀՀ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՄԵՂՐԻ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշում N 31-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ Մեղրի ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնք
ՀՀ Սյունիքի մարզ, ք. Մեղրի, +374 286 4-34-23, +374 286 4-35-00, Hamaynq@meghri.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

04 ապրիլի 2017 թվականի N 31-Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՄԵՂՐԻ ՀԱՄԱՅՆՔԻ ԼԻՃՔ ԳՅՈՒՂԻ ՊՂՆՁԱՔԱՐԻ ԹԻՎ 1,4, ՊՂՆՁԱՔԱՐԻ ԹԻՎ 2 և ՊՂՆՁԱՔԱՐԻ ԹԻՎ 3 ՀԱՍՑԵՆԵՐՈՒՄ ԳՏՆՎՈՂ, ՊԵՏԱԿԱՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՀՈՂԱՄԱՍԵՐԻ ԿԱՌՈՒՑԱՊԱՏՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԻ ՏԱՐԵԿԱՆ ՎԱՐՁԱՎՃԱՐՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՄԵՂՐԻ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 10-Ի N8-Ա ՈՐՈՇՈՒՄԸ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետով, «Իրավական ակտերի մասին»Հայաստանի Հանրապետության օրենքի 72-րդ հոդվածով 20-րդ հոդվածի 1-ին մասով, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 481 հոդվածի 8-րդ մասով, Հայաստանի Հանրապետության կառավարության «Հայաստանի Հանրապետության բնակավայրերի հողերի կադաստրային գնահատման կարգը, տարածագնահատման (գտնվելու վայրի) գոտիականության գործակիցները և սահմանները հաստատելու մասին» N1746-Ն որոշմամբ,  հիմք  ընդունելով համայնքի ղեկավարի առաջարկությունը և որոշման նախագծի քվեարկության հետևյալ արդյունքները` կողմ-11, դեմ-0,  ձեռնպահ-0,  Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքի ավագանին`

1.Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքի Լիճք գյուղի Պղնձաքարի թիվ 1,4, հասցեում գտնվող 99,4275 հա (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայական N090122017-09-0013), Պղնձաքարի թիվ 2 հասցեում գտնվող 34,321 հա (անշարժ  գույքի  նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայական N22092016-09-0038) և Պղնձաքարի թիվ 3 հասցեում գտնվող 17,5912 հա (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայական N15092016-09-0029) պետական սեփականություն հանդիսացող արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության օբյեկտների հողերի կատեգորիա՝ «ընդերքի օգտագործման համար տրամադրված հողամասեր» գործառնական նշանակության ընդհանուր 151,3397 հա մակերեսով (3 միավոր) հողամասերի կառուցապատման իրավունքի տարեկան վարձավճարները սահմանել համապատասխանաբար՝ 12 348 896 դրամ, 4 262 668 դրամ և 2 184 827  դրամ, ընդամենը՝ 18 796 391 (տասնութ միլիոն յոթ հարյուր իննսունվեց հազար երեք հարյուր իննսունմեկ)  ՀՀ դրամ (1հեկտարի համար՝124200ՀՀդրամ):                                                                                                               

2.Ուժը  կորցրած  ճանաչել  Հայաստանի  Հանրապետության  Սյունիքի  մարզի Մեղրի  համայնքի  ավագանու 2017 թվականի  փետրվարի  10-ի  «Հայաստանի  Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքի Լիճք գյուղի Պղնձաքարի թիվ  1,4 ; Պղնձաքարի թիվ  2 և  Պղնձաքարի  թիվ  3  հասցեներում գտնվող, պետական սեփականություն հանդիսացող հողամասերի վարձակալության տարեկան վարձավճարներ սահմանելու մասին» N8-Ա  որոշումը:

3. Համայնքի ղեկավարին՝ ձեռնարկել սույն որոշումից բխող անհրաժեշտ գործառույթների իրականացումը:  


Կողմ -11

ԱԴԱՄՅԱՆ ԱՇՈՏ

ԱԴԱՄՅԱՆ ԿԱՐԵՆ

ԱԴԱՄՅԱՆ ՀԱՐՈՒԹՅՈՒՆ

ԳԵՎՈՐԳՅԱՆ ԳԱԳԻԿ

ԳԵՎՈՐԳՅԱՆ ԽԱՉԱՏՈՒՐ

ԶԱՔԱՐՅԱՆ ՀՐԱՅՐ

ՀԱԿՈԲՅԱՆ ԳԱՐԵԳԻՆ

ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ ՍՈՒՐԵՆ

ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ ՀԱՐՈՒԹ

ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ ԿՈՍՏԱՆՏ

ՄԻՔԱԵԼՅԱՆ ՍԱՄՎԵԼ

Դեմ -0

Ձեռնպահ -0


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՄԽԻԹԱՐ ԶԱՔԱՐՅԱՆ



Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Նիստ



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Սյունիքի մարզ ք.Մեղրի Զ.Անդրանիկի 2
+374 286 4-34-23
Hamaynq@meghri.am
Պաշտոնական էլ. փոստ` 10026169@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՄԵՂՐԻԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 210
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner