Այսօր: Ուրբաթ, 18 Հոկտեմբերի 2024թ.
Մեղրիի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 109
ՀՀ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՄԵՂՐԻ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 
Դիտել Որոշումը

ՆԱԽԱԳԻԾ



17 հոկտեմբերի 2024 թ.

ՀՈՂԱՄԱՍԻ ԳՈՐԾԱՌՆԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՓՈԽԵԼՈՒ ԵՎ ԻՆՔՆԱԿԱՄ ԿԱՌՈՒՅՑԸ ՕՐԻՆԱԿԱՆ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, ՀՀ կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի N 1920-Ն որոշմամբ, Քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի թիվ 912-Ն որոշմամբ, հիմք ընդունելով «ՎԵՐՏԵՔՍ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից տրված հաշվառման (չափագրման) տվյալների մուտքագրման տեղեկանքը (ծածկագիր` 2023RWET7T) և հաշվի առնելով Սոս Գառնիկի Հայրապետյանի՝ համայնքի ղեկավարին հասցեագրած 2024 թվականի հոկտեմբերի 08-ի N 4590-Ք դիմումը՝

ՈՐՈՇՈՒՄ ԵՄ

1.Փոխել Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքի Մեղրի քաղաքի Բնակելի 1-ին թաղամաս 1/1 հասցեում գտնվող 0.05787 հա մակերեսով (կադաստրային ծածկագիր՝ 09-005-0073-0037) բնակավայրերի հողերի կատեգորիա, «այլ հողեր» գործառնական նշանակությունը՝ որպես «բնակելի կառուցապատման հողեր» գործառնական նշանակության:

2.Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքի Մեղրի քաղաքի Բնակելի 1-ին թաղամաս 1/1 հասցեում գտնվող՝ Սոս Գառնիկի Հայրապետյանին սեփականության իրավունքվ պատկանող 0.05787 հա բնակավայրերի նպատակային նշանակության, «բնակելի կառուցապատման հողեր» գործառնական նշանակության հողամասում (կադաստրային ծածկագիր՝ 09-005-0073-0037) ինքնակամ կառուցված 107.8 քմ ընդհանուր մակերեսով երկհարկանի շինությունը (այգետնակ և ծածկ), որի պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները, օրենքով պահպանվող շահերը և վտանգ չի սպառնում քաղաքացիների կյանքին և առողջությանը, կառուցված չէ ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում, չի առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք՝ ճանաչել օրինական:

3.Տեղեկացնել Սոս Գառնիկի Հայրապետյանին, որ ինքնակամ կառուցված 107.8 քմ ընդհանուր մակերեսով երկհարկանի շինության (այգետնակ և ծածկ) համար տեղական բյուջեի 900305083306 հաշվեհամարին պետք է վճարել 130 340 (մեկ հարյուր երեսուն հազար երեք հարյուր քառասուն) ՀՀ դրամ (10000 դրամ x 0.1209 x 107.8 քմ = 130 340 ՀՀ դրամ): Որոշման ընդունման օրվանից օրինականացման համար սահմանված վճարի 60-օրյա ժամկետում չվճարման դեպքում որոշումը համարվում է ուժը կորցրած:

4.Սույն որոշումից ծագող իրավունքը ենթակա է պետական գրանցման ՀՀ Կադաստրի կոմիտեի համապատասխան ստորաբաժանումում:

5․Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Մեղրի համայնքի ղեկավարին՝ ուժի մեջ մտնելու օրվանից երկու ամսվա ընթացքում կամ դատական կարգով՝ Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ երկամսյա ժամկետում:

6.Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Մեղրիի համայնքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության, հողօգտագործման, գյուղատնտեսության, գույքի կառավարման բաժնի պետի վրա:

7․Սույն որոշման կատարման վերահսկողությունը դնել Մեղրիի համայնքապետարանի աշխատակազմի քարտուղարի վրա:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԽԱՉԱՏՈՒՐ ԱՆԴՐԵԱՍՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ) ԼՈՒՍԻՆԵ ՄԿՐՏՉՅԱՆ  
Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Սյունիքի մարզ ք.Մեղրի Զ.Անդրանիկի 2
+374 286 4-34-23
Hamaynq@meghri.am
Պաշտոնական էլ. փոստ` 10026169@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՄԵՂՐԻԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 210
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner