|
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ Մեղրի ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
|
Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնք ՀՀ Սյունիքի մարզ, ք. Մեղրի, +374 286 4-34-23, +374 286 4-35-00, Hamaynq@meghri.am |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
23 հունվարի 2025 թվականի N 34-Ա |
«ՄԵԼԱՐ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ 2025 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 01-ԻՑ ՄԻՆՉԵՎ 2025 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 31-Ն ԸՆԿԱԾ ԺԱՄԱՆԱԿԱՀԱՏՎԱԾԻ ՀԱՄԱՐ ՀԵՂՈՒԿ ՎԱՌԵԼԻՔԻ, ՀԵՂՈՒԿԱՑՎԱԾ ՆԱՎԹԱՅԻՆ ԿԱՄ ԱԾԽԱՋՐԱԾՆԱՅԻՆ ԳԱԶԵՐԻ ՎԱՃԱՌՔԻ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ |
Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, 45-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետով, «Տեղական տուրքերի և վճարների մասին» օրենքի պահանջներով, հիմք ընդունելով Մեղրի համայնքի ավագանու 2024 թվականի դեկտեմբերի 24-ի N118-Ն որոշումը և «ՄԵԼԱՐ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության տնօրեն Աշոտ Ադամյանի՝ համայնքի ղեկավարին ներկայացրած 2025 թվականի հունվարի 22-ի N293-Տ հայտը`
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ «ՄԵԼԱՐ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը (գրանցման համարը՝ 79.110․1155661) Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքի Մեղրի քաղաքի Ադելյան 12/3 հասցեում գտնվող լիցքավորման կետում թույլատրել 2025 թվականի հունվարի 01-ից մինչև 2025 թվականի դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածի համար զբաղվելու հեղուկ վառելիքի, հեղուկացված նավթային կամ ածխաջրածնային գազերի վաճառքով: |
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝ ԽԱՉԱՏՈՒՐ ԱՆԴՐԵԱՍՅԱՆ
|
|
|
|
Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|