Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 14-րդ և 17-րդ հոդվածներով, հիմք ընդունելով համայնքի ղեկավարի առաջարկությունը՝ Մեղրի համայնքի ավագանին
որոշում է՝ 1.Հաստատել Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքի ավագանու 2020 թվականի հուլիսի 8-ի N6 արտահերթ նիստի օրակարգը`
1)Հողամասի նպատակային նշանակության փոփոխության նպատակով Մեղրի համայնքի Տաշտուն բնակավայրի հողերի օգտագործման ժամանակավոր սխեմայում նախատեսվող փոփոխությանը հավանություն տալու մասին.
2)Մեղրի համայնքի շրջակա միջավայրի և բնակչության առողջության պահպանման 2021 թվականի ծրագրի հաստատման մասին.
3)Մեղրի համայնքի ավագանու 2020 թվականի մարտի 06-ի N18 որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին.
4) Մեղրի համայնքի 2020 թվականի բյուջեի առաջին կիսամյակի եկամուտների և ծախսերի կատարման ընթացքի մասին:
2.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից: |