Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 66-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի N912-Ն որոշման դրույթներով, հիմք ընդունելով Գևորգ Լյովայի Հարությունյանի կողմից ներկայացված դիմումը, գնման նախապատվության իրավունքով (ուղղակի վաճառք) օտարելու մասին համաձայնագիրը, համայնքի ղեկավարի առաջարկությունը՝ Մեղրի համայնքի ավագանին
որոշում է՝ 1.Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքի սեփականություն հանդիսացող, Ագարակ քաղաքի Չարենցի փողոցի թիվ 28/40 հասցեում գտնվող 20,3 քմ մակերեսով ավտոտնակը, 20,3 քմ մակերեսով ծածկը և նրանց համար սահմանված կարգով առանձնացված բնակավայրերի նպատակային նշանակության բնակելի կառուցապատման գործառնական նշանակության 0,00203 հա մակերեսով հողամասը (կադաստրային ծածկագիր՝ 09-002-0045-0049, անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման N17022021-09-0034 վկայական) գնման նախապատվության իրավունքով (ուղղակի վաճառք), օրենքով սահմանված կարգով օտարել Գևորգ Լյովայի Հարությունյանին՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 18.05.2006 թվականի N912-Ն որոշմամբ հաստատված կարգի 35-րդ կետի դ) ենթակետով սահմանված գներով՝
1) Ավտոտնակի համար 10 000 դրամ x 0,1209 x 20,3 քմ = 24 543 (քսանչորս հազար հինգ հարյուր քառասուներեք) ՀՀ դրամ.
2) Ծածկի համար 10 000 դրամ x 0,1209 x 20,3 քմ = 24 543 (քսանչորս հազար հինգ հարյուր քառասուներեք) ՀՀ դրամ.
3) Պահպանման և սպասարկման համար ամրակայած հողատարածքի համար 1221 դրամ x 20,3 քմ = 24 787 (քսանչորս հազար յոթ հարյուր ութսունյոթ) ՀՀ դրամ.
4)Համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 18.05.2006 թվականի N912-Ն որոշմամբ հաստատված կարգի 35.1 կետի վերը նշված չափերով ձևավորված վաճառքի գնին (վարձավճարին) հավելվում են տվյալ միավորի նկատմամբ մինչև օտարումը պետության կամ համայնքի անվամբ գույքային իրավունքների պետական գրանցման համար իրականացված վճարները` 23 000 (քսաներեք հազար) ՀՀ դրամ (վճարման անդորրագրերի հիման վրա):
2.Համայնքի ղեկավարին` ապահովել սույն որոշումից բխող անհրաժեշտ գործառույթների իրականացումը: |