Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, 45-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով և հիմք ընդունելով Սյուզաննա Առաքելյանի համայնքի ղեկավարին հասցեագրած 2025 թվականի հուլիսի 02-ի N2636-Տ հայտը՝
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ
Անհատ ձեռնարկատեր Սյուզաննա Առաքելյանին (գրանցման համարը՝ 79.1046115) Մեղրի համայնքի Ագարակ քաղաքի Գարեգին Նժդեհի 2/11 հասցեում գտնվող առևտրի սրահում թույլատրել 2025 թվականի հուլիսի 01-ից մինչև 2025 թվականի դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածի համար զբաղվելու ոգելից և ալկոհոլային խմիչքների և ծխախոտային արտադրատեսակների վաճառքով։