Այսօր: Հինգշաբթի, 26 Դեկտեմբերի 2024թ.
Մեղրիի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 99
ՀՀ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՄԵՂՐԻ ՀԱՄԱՅՆՔ
Խորհրդակցություն N 20
 
Համար 20Ամսաթիվ 12/09/2024 15:00
Վարող ԽԱՉԱՏՈՒՐ ԱՆԴՐԵԱՍՅԱՆՎայրԱվագանու նիստերի դահլիճում
Մասնակիցներ
ՏեսակՀԵՐԹԱԿԱՆՆկարագրություն *Մեղրի համայնքի ղեկավար Խաչատուր Անդրեասյանը համայնքապետարանում ընդունեց Սյունիքի մարզպետի տեղակալ Հայկ Հարությունյանին, 2023 թվականի սեպտեմբերի 19-ից Արցախից բռնի տեղահանված և Մեղրի համայնքում վերաբնակեցված հայրենակիցներին
Բովանդակություն *

Սեպտեմբերի 12-ին, Մեղրի համայնքի ղեկավար Խաչատուր Անդրեասյանը համայնքապետարանում ընդունեց Սյունիքի մարզպետի տեղակալ Հայկ Հարությունյանին, 2023 թվականի սեպտեմբերի 19-ից Արցախից բռնի տեղահանված և Մեղրի համայնքում վերաբնակեցված հայրենակիցներին։ Հանդիպմանը ներկա էր նաև Սյունիքի մարզպետի աշխատակազմի ՏԻՄ վարչության պետ Սեյրան Ավետիսյանը, Մեղրիի համայնքապետարանի սոցիալական աշխատող Իսկուհի Վարդանյանը։ Հանդիպման նպատակն էր իրականացնել համայնքում բնակություն հաստատած ընտանիքների՝ կարճաժամկետ, միջնաժամկետ ու երկարաժամկետ լուծում պահանջող առաջնային կարիքների բացահայտում և գնահատում։ Արցախցիները դիմեցին բնակարանների ձեռքբերման, անձնական փաստաթղթերի վերականգնման, վավերականացման խնդիրներով, պետական աջակացության ծրագրերից օգտվելու, ինչպես նաև անձնական հարցերով։ Համայնքի ղեկավարը, ներկայացուցիչները ծանոթանալով ընդունելությանը ներկայացած տեղահանվածների խնդիրներին ու լսելով համապատասխան ոլորտների պատասխանատուների պարզաբանումները` խոստացան խելամիտ ժամկետներում ուսումնասիրել դրանք՝ տեղահանվածներին աջակցելու, խնդիրների բարդությանն ու կառուցվածքին համապատասխան լուծումներ տալու համար:


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Սյունիքի մարզ ք.Մեղրի Զ.Անդրանիկի 2
+374 286 4-34-23
Hamaynq@meghri.am
Պաշտոնական էլ. փոստ` 10026169@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՄԵՂՐԻԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 210
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner