Այսօր: Կիրակի, 22 Դեկտեմբերի 2024թ.
Մեղրիի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 69
ՀՀ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՄԵՂՐԻ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշում N 55-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ Մեղրի ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնք
ՀՀ Սյունիքի մարզ, ք. Մեղրի, +374 286 4-34-23, +374 286 4-35-00, Hamaynq@meghri.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

05 հունիսի 2017 թվականի N 55-Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՄԵՂՐԻ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՀՈՂԱՄԱՍԵՐԸ ԱՃՈՒՐԴԱՅԻՆ ԿԱՐԳՈՎ ՕՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 63-րդ հոդվածի 1-ին պարբերությամբ և 2-րդ պարբերության 3)-րդ կետով, 67-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի ապրիլի 12-ի N286-Ն որոշմամբ հաստատված կարգի, Մեղրի համայնքի ավագանու 2016 թվականի դեկտեմբերի 8-ի N39-Ն որոշմամբ, հիմք ընդունելով համայնքի ղեկավարի առաջարկությունը և որոշման նախագծի քվեարկության հետևյալ արդյունքները՝ կողմ-10, դեմ-0, ձեռնպահ-0, Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքի ավագանին

որոշում  է՝

1. Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքի Մեղրի քաղաքի վարչական սահմաններում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող գյուղատնտեսական վարելահող նշանակության 09-005-0068-0015 կադաստրային ծածկագրով (սեփականության իրավունքի վկայական N18052017-09-0001) 0,0062 հա հողամասը գյուղատնտեսական գործունեություն ծավալելու նպատակով աճուրդային կարգով օտարել` մեկնարկային գին սահմանելով 6 200 (վեց հազար երկու հարյուր) ՀՀ դրամ:

2. Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքի Մեղրի քաղաքի Մեժլումյան փողոցի թիվ 2/4 հասցեում գտնվող, համայնքային սեփականություն                հանդիսացող բնակավայրերի բնակելի կառուցապատման նշանակության 09-005-0068-0040 կադաստրային ծածկագրով (սեփականության իրավունքի վկայական N18052017-09-0016) 0,00765 հա հողամասը ավտոտնակ կառուցելու նպատակով աճուրդային կարգով օտարել` մեկնարկային գին սահմանելով 45 900 (քառասունհինգ հազար ինը հարյուր) ՀՀ դրամ:

3. Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքի Մեղրի քաղաքի վարչական սահմաններում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող գյուղատնտեսական այլ հողատեսքեր նշանակության 09-005-0734-0118 կադաստրային ծածկագրով (սեփականության իրավունքի վկայական N10052017-09-0031) 0,2003 հա հողամասը գյուղատնտեսական գործունեություն ծավալելու  նպատակով     աճուրդային կարգով օտարել` մեկնարկային գին սահմանելով 200 300 (երկու հարյուր հազար երեք հարյուր) ՀՀ դրամ:

4.Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքի Ալվանք գյուղի վարչական սահմաններում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող գյուղատնտեսական այլ հողատեսքեր նշանակության 09-009-0126-0029 կադաստրային ծածկագրով (սեփականության իրավունքի վկայական N03052017-09-0025) 0,1555 հա հողամասը գյուղատնտեսական գործունեություն ծավալելու  նպատակով     աճուրդային կարգով օտարել` մեկնարկային գին սահմանելով 155 500 (մեկ հարյուր հիսունհինգ հազար հինգ հարյուր) ՀՀ դրամ:

5. Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքի Մեղրի քաղաքի վարչական սահմաններում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող գյուղատնտեսական այլ հողատեսքեր նշանակության 09-005-0753-0009 կադաստրային ծածկագրով (սեփականության իրավունքի վկայական N16052017-09-0009) 0,253 հա հողամասը գյուղատնտեսական գործունեություն ծավալելու նպատակով նպատակով     աճուրդային կարգով օտարել` մեկնարկային գին սահմանելով 253 000 (երկու հարյուր հիսուներեք հազար) ՀՀ դրամ:

6. Համայնքի ղեկավարին` ապահովել  սույն որոշումից բխող անհրաժեշտ գործառույթների իրականացումը:


Կողմ -10

ԱԴԱՄՅԱՆ ԿԱՐԵՆ

ԱԴԱՄՅԱՆ ՀԱՐՈՒԹՅՈՒՆ

ԳԵՎՈՐԳՅԱՆ ԳԱԳԻԿ

ԳԵՎՈՐԳՅԱՆ ԽԱՉԱՏՈՒՐ

ԶԱՔԱՐՅԱՆ ՀՐԱՅՐ

ՀԱԿՈԲՅԱՆ ԳԱՐԵԳԻՆ

ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ ՍՈՒՐԵՆ

ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ ՀԱՐՈՒԹ

ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ ԿՈՍՏԱՆՏ

ՄԻՔԱԵԼՅԱՆ ՍԱՄՎԵԼ

Դեմ -0

Ձեռնպահ -0


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՄԽԻԹԱՐ ԶԱՔԱՐՅԱՆ



Կից փաստաթղթեր՝
(17.74 Կբ)
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Նիստ



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Սյունիքի մարզ ք.Մեղրի Զ.Անդրանիկի 2
+374 286 4-34-23
Hamaynq@meghri.am
Պաշտոնական էլ. փոստ` 10026169@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՄԵՂՐԻԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 210
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner