Բովանդակություն * | Մեղրի համայնքի ղեկավար Խաչատուր Անդրեասյանը երեկ՝ օգոստոսի 21-ին, հյուրընկալել էր Կապանում բացվող Ռուսաստանի գլխավոր հյուպատոսության ՌԴ ԱԳՆ առաջատար խմբի ղեկավար Սերգեյ Անատոլևիչ Չաշչիխինին, Հայաստանում ՌԴ դեսպանատան երրորդ քարտուղար Դիմիտրի Կրասնովին, Լյուդմիլա Աղախանյանին, համայնքի ակտիվ երիտասարդներին։ Հանդիպմանը Խ․ Անդրեասյանը համառոտ ներկայացրել է համայնքի զարգացմանն ուղղված ծրագրերի ընթացիկ աշխատանքները, որոնց իրագործումը նախատեսվում է առաջիկայում։ Ս․ Անատոլևիչը, Դ․ Կրասնովը, L․ Աղախանյանը ներկայացրեցին «Եվրասիա» միջազգային համագործակցության զարգացմանը նպաստող ոչ առևտրային կազմակերպության կողմից իրականացվող «Բացահայտե՛ք Ռուսաստանը» կրթական և էքսկուրսիոն ծրագիրը, որի հիմնական նպատակն է ամրապնդել կապը հետխորհրդային երկրների երիտասարդների միջև, նպաստել նրանց գաղափարների փորձագիտական և դրամաշնորհային աջակցությանը, ստեղծագործական և մասնագիտական զարգացմանը:Այն հնարավորություն կտա երիտասարդներին մասնակցել էքսկուրսիոն շրջագայություններին, խոշոր գործարար, մշակութային և սպորտային միջոցառումներին։Համայնքի երիտասարդներն առաջարկեցին միասնաբար մասնակցել դրամաշնորհային ծրագրերին, իսկ հաջողելու դեպքում ստացված հոնորարը ուղղել համայնքի զարգացմանը, իրականացնել ներդրումներ երիտասարդական համայնք ունենալու համար։Ներկայացուցիչները դրական արձագանքեցին գաղափարներին և պատրաստակամություն հայտնեցին միջոցառումներ կազմակերպել՝ ներգրավվելով համայնքի ակտիվ երիտասարդներին, ուղղորդել նրանց դրամաշնորհային ծրագրերին մասնակցելու և ծրագրերի իրականացման կանոնակարգին ծանոթանալու գործընթացում։ «Եվրասիա» միջազգային համագործակցության ծրագրին մանրամասն ծանոթանալու համար կարող եք անցնել հետևյալ հղմամբ՝ https://evrazia.su/։ |