Այսօր: Կիրակի, 22 Դեկտեմբերի 2024թ.
Մեղրիի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 42
ՀՀ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՄԵՂՐԻ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագիծ N 17-Ա
 
Դիտել Ավագանու որոշումը

Զեկ. ՄԽԻԹԱՐ ԶԱՔԱՐՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ
Մեղրի ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2016 թվականի N_
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՄԵՂՐԻ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ 2016 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 12-Ի N19-Ա, N20-Ա ՈՐՈՇՈՒՄՆԵՐԸ ԵՎ «ԱԳԱՐԱԿԻ ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶ» ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԿԱՐՃԵՎԱՆԻ ՄԱՍՆԱՃՅՈՒՂԻ, «ՄԵՂՐԻ ՀԱՄԱՅՆՔԻ ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶ» ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԼԵՀՎԱԶԻ ՄԱՍՆԱՃՅՈՒՂԻ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության   օրենքի 16-րդ հոդվածի 1-ին մասի 14-րդ, 15-րդ, 26-րդ կետերով, «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների  մասին»  Հայաստանի  Հանրապետության  օրենքի  9-րդ  հոդվածի  5-րդ  կետով, «Կրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 29-րդ հոդվածի 2-րդ կետով, հիմք ընդունելով  համայնքի ղեկավարի առաջարկությունը  և  որոշման նախագծի քվեարկության հետևյալ  արդյունքները`   կողմ-9,  դեմ-0,  ձեռնպահ-0,  Հայաստանի Հանրապետության Սյունիքի  մարզի Մեղրի համայնքի ավագանին

որոշում  է`

 1.Հաստատել  Հայաստանի  Հանրապետության   Սյունիքի  մարզի Մեղրի   համայնքի ղեկավարի 2016 թվականի  հոկտեմբերի 12-ի  ««Ագարակի մանկապարտեզ» համայնքային ոչ առևտրային կազմակերպության Կարճևանի մասնաճյուղ ստեղծելու մասին» N19-Ա  և «Մեղրի համայնքի մանկապարտեզ» համայնքային ոչ առևտրային կազմակերպության Լեհվազի մասնաճյուղ ստեղծելու մասին» N20-Ա որոշումները:

2.Հաստատել «Ագարակի մանկապարտեզ» համայնքային ոչ առևտրային կազմակերպության Կարճևանի մասնաճյուղի կանոնադրությունը` համաձայն  հավելված 1-ի

3.Հաստատել«Մեղրի համայնքի մանկապարտեզ» համայնքային ոչ առևտրային կազմակերպության Լեհվազի մասնաճյուղի կանոնադրությունը`  համաձայն հավելված 2-ի:  


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ՄԽԻԹԱՐ ԶԱՔԱՐՅԱՆ


Նախագիծ կազմող ՄԽԻԹԱՐ ԶԱՔԱՐՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Սյունիքի մարզ ք.Մեղրի Զ.Անդրանիկի 2
+374 286 4-34-23
Hamaynq@meghri.am
Պաշտոնական էլ. փոստ` 10026169@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՄԵՂՐԻԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 210
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner