Այսօր: Երկուշաբթի, 23 Դեկտեմբերի 2024թ.
Մեղրիի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 32
ՀՀ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՄԵՂՐԻ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշում N 10-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ Մեղրի ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնք
ՀՀ Սյունիքի մարզ, ք. Մեղրի, +374 286 4-34-23, +374 286 4-35-00, Hamaynq@meghri.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

18 հոկտեմբերի 2016 թվականի N 10-Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՄԵՂՐԻ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2016 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 18–Ի N2 ԱՐՏԱՀԵՐԹ ՆԻՍՏԻ ՕՐԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 12-րդ և 15-րդհոդվածներով, հիմք ընդունելով համայնքի ղեկավարի առաջարկությունը և որոշման նախագծի  քվեարկության  հետևյալ  արդյունքները`  կողմ-9, դեմ-0, ձեռնպահ-0, Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքի ավագանին

 

որոշում   է`

Հաստատել Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքի ավագանու  2016 թվականի հոկտեմբերի 18-ի  N2 արտահերթ նիստի օրակարգը`    

1.Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրիի, Ագարակի, Ալվանքի, Լեհվազի, Լիճքի, Կարճևանի, Կուրիսի, Գուդեմնիսի, Նռնաձորի, Վահրավարի, Վարդանիձորի, Տաշտունի, Շվանիձորի համայնքապետարանների աշխատակազմերի գործունեությունը դադարեցնելու մասին:

2.«Ագարակի քաղաքային համայնքի «Գիհոն» կոմունալ բարեկարգման տնտեսություն» փակ բաժնետիրական ընկերությունը լուծարելու մասին:

3.Հայաստանի   Հանրապետության  Սյունիքի   մարզի   Մեղրիի համայնքապետարանի  

աշխատակազմի   համայնքային   ծառայության   մրցութային   և  ատեստավորման 

հանձնաժողովների կազմում ավագանու անդամների քանակական և անհատական կազմը  հաստատելու  մասին:

 4.Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամին համայնքում ներդրումային ծրագրեր ներկայացնելու նպատակով նախաձեռնող խումբ ստեղծելու և խմբի անհատական կազմը հաստատելու մասին:

 5.«Ագարակ քաղաքի թիվ 1 մ/մանկապարտեզ» համայնքային  ոչ  առևտրային   կազմակերպությունը վերանվանելու, կանոնադրությունը նոր խմբագրությամբ, աշխատակիցների թվաքանակը, հաստիքացուցակը և պաշտոնային դրույքաչափերը հաստատելու մասին:

6.«Մեղրի քաղաքի մսուր-մանկապարտեզ» համայնքային  ոչ  առևտրային   կազմակերպությունը վերանվանելու, կանոնադրությունը նոր խմբագրությամբ, աշխատակիցների թվաքանակը, հաստիքացուցակը և պաշտոնային դրույքաչափերը հաստատելու մասին:

     7.Հայաստանի Հանրապետության  Սյունիքի մարզի Մեղրի համայնքի ղեկավարի 2016   

     թվականի հոկտեմբերի 12-ի N19-Ա, N20-Ա  որոշումները և «Ագարակի մանկապարտեզ»   

     համայնքային ոչ առևտրային կազմակերպությանԿարճևանի մասնաճյուղի, «Մեղրի

     համայնքի մանկապարտեզ» համայնքային ոչ առևտրային կազմակերպության Լեհվազի  

     մասնաճյուղի  կանոնադրությունները հաստատելու մասին:

8.Հայաստանի Հանրապետության  Սյունիքի մարզի Մեղրի համայնքի ղեկավարի 2016 թվականի  հոկտեմբերի 11-ի N16-Ա որոշումը, «Մեղրիի  մարզամշակութային կենտրոն»   համայնքային ոչ    առևտրային  կազմակերպության կանոնադրությունը, աշխատակիցների  թվաքանակը, հաստիքացուցակը  և  պաշտոնային դրույքաչափերը հաստատելու մասին:

9. «Մեղրու մշակույթի  կենտրոն»  հիմնարկը լուծարելու մասին:

10. «Մեղրի քաղաքի մայր գրադարան»  հիմնարկը լուծարելու մասին:

11. «Մեղրիի քաղաքային մարզադպրոց»  հիմնարկը լուծարելու մասին:

12.Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Նռնաձոր համայնքի ավագանու  2016 թվականի օգոստոսի 27-ի  N30-Ն, N31-Ն  և N32-Ն որոշումներն անվավեր ճանաչելու  մասին:

13.Հողամասի նպատակային նշանակության փոփոխության նպատակով Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքի Շվանիձոր բնակավայրի սեփականություն համարվող հողերի օգտագործման ժամանակավոր սխեմայում  նախատեսվող փոփոխությունը քննարկելու մասին: 


Կողմ -9

ԱԴԱՄՅԱՆ ԱՇՈՏ

ԱԴԱՄՅԱՆ ԿԱՐԵՆ

ԱԴԱՄՅԱՆ ՀԱՐՈՒԹՅՈՒՆ

ԳԵՎՈՐԳՅԱՆ ԳԱԳԻԿ

ԳԵՎՈՐԳՅԱՆ ԽԱՉԱՏՈՒՐ

ԶԱՔԱՐՅԱՆ ՀՐԱՅՐ

ՀԱԿՈԲՅԱՆ ԳԱՐԵԳԻՆ

ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ ՍՈՒՐԵՆ

ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ ԿՈՍՏԱՆՏ

Դեմ -0

Ձեռնպահ -0


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՄԽԻԹԱՐ ԶԱՔԱՐՅԱՆ



Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Նիստ



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Սյունիքի մարզ ք.Մեղրի Զ.Անդրանիկի 2
+374 286 4-34-23
Hamaynq@meghri.am
Պաշտոնական էլ. փոստ` 10026169@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՄԵՂՐԻԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 210
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner