Ղեկավարվելով «Համայնքային ծառայության մասին» օրենքի 6-րդ հոդվածի 3-րդ մասով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 37-րդ հոդվածով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի 2024 թվականի սեպտեմբերի 30-ի N 11- Ն հրամանը՝
ՈՐՈՇՈԻՄ ԵՄ
1.Հաստատել Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրիի համայնքապետարանի աշխատակազմի աշխատանքային կարգապահական ներքին կանոնակարգը` համաձայն հավելվածի:
2.Ուժը կորցրած ճանաչել Մեղրի համայնքի ղեկավարի 2022 թվականի հունվարի 25-ի «Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրիի համայնքապետարանի աշխատակազմի աշխատանքային կարգապահական ներքին կանոնակարգը հաստատելու և Մեղրի համայնքի ղեկավարի 2016 թվականի նոյեմբերի 9-ի N 49- Ա որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 18-Ա որոշումը: