Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 29-րդ կետով, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 3-րդ հոդվածի 1-ին մասով, «Քաղաքաշինության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 143-րդ հոդվածով, հիմք ընդունելով Մեղրի համայնքի ավագանու 2021 թվականի հունվարի 29-ի N6 որոշումը և համայնքի ղեկավարի առաջարկությունը` Մեղրի համայնքի ավագանին
ՈՐՈՇՈՒՄ Է 1. Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքի Ագարակ քաղաքի համակցված տարածական պլանավորման փաստաթղթերին համապատասխան կատարել փոփոխություն՝ Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքի Ագարակ քաղաքի Սահմանամերձ փողոցի 13/2 հասցեում գտնվող, քաղաքացու սեփականություն հանդիսացող արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական հողերի կատեգորիա՝ «պահեստարանների հողեր» գործառնական նշանակության 0,12735 հեկտար հողամասը (կադաստրային ծածակագիր՝ 09-002-0064-0121, հատված՝ ԱԲ-4) փոխադրել բնակավայրերի հողերի կատեգորիա՝ «հասարակական կառուցապատման հողեր» գործառանական նշանակությամբ՝ ավտոկայանատեղի կառուցելու նպատակով։
2. Համայնքի ղեկավարին` ապահովել սույն որոշումից բխող անհրաժեշտ գործառույթների կատարումը: |