Սեպտեմբերի 25-ին, Մեղրի համայնքի ղեկավար Խաչատուր Անդրեասյանի գլխավորությամբ, տեղի ունեցավ հանդիպում-քննարկում Մեղրի համայնքի ավագանու ներկայացուցիչների մասնակցությամբ։
Քննարկման օրակարգում ընդգրկված էր Ագարակ քաղաքի օրվան և Մեղրի քաղաքի օրվան նվիրված տոնակատարությունների շրջանականերում «Պատվավոր քաղաքացի» կոչման շնորհման թեկնածուների ընտրության հարցը:
Քննարկման ընթացքում համայնքի ղեկավարը լսեց ավագանու անդամների ներկայացրած դիտարկումներն ու առաջարկները, որոնք էլ հիմք հանդիսացան վերջնական որոշման կայացման համար։ |