Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 66-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի N912-Ն որոշման դրույթներով, հիմք ընդունելով Նարեկ Հակոբի Նավասարդյանի կողմից ներկայացված դիմումը, գնման նախապատվության իրավունքով (ուղղակի վաճառք) օտարելու մասին համաձայնագիրը, համայնքի ղեկավարի առաջարկությունը՝ Մեղրի համայնքի ավագանին
ՈՐՈՇՈՒՄ Է 1.Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքի սեփականություն հանդիսացող, Մեղրի համայնք Մեղրի քաղաքի Զ․ Անդրանիկի փողոց 81 հասցեում գտնվող 62,5 քմ ընդհանուր մակերեսով շինությունը (առևտրի սրահ և կիսանկուղ) և նրա համար սահմանված կարգով առանձնացված բնակավայրերի նպատակային նշանակության հասարակական կառուցապատման գործառնական նշանակության 0,00364 հա մակերեսով հողամասը (կադաստրային ծածկագիր՝ 09-005-0071-0019, անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման N15032024-09-0060 վկայական) գնման նախապատվության իրավունքով (ուղղակի վաճառք), Հայաստանի Հանրապետության կառավարության 18.05.2006 թվականի N912-Ն որոշմամբ հաստատված կարգի 34-րդ կետով և 35-րդ կետի սահմանված գներով. օտարել ինքնակամ կառույցն իրականացրած Նարեկ Հակոբի Նավասարդյանին՝
1) Շինության համար՝ 90 000 դրամ x 0,1209 x 62.5 քմ = 680 062 (վեց հարյուր ութսուն հազար վաթսուներկու ) ՀՀ դրամ,
2) Պահպանման և սպասարկման համար ամրակայած հողամասի համար՝ 1221 դրամ x 36,4 քմ = 44 444 (քառասունչորս հազար չորս հարյուր քառասունչորս) ՀՀ դրամ:
3) Համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 18.05.2006 թվականի N912-Ն որոշմամբ հաստատված կարգի 35.1-րդ կետի՝ վերը նշված չափերով ձևավորված վաճառքի գնին (վարձավճարին) հավելվում են տվյալ միավորի նկատմամբ մինչև օտարումը պետության կամ համայնքի անվամբ գույքային իրավունքների պետական գրանցման համար իրականացված վճարները` 33 000 (երեսուներեք հազար) ՀՀ դրամ (վճարման անդորրագրերի հիման վրա):
2.Համայնքի ղեկավարին` ապահովել սույն որոշումից բխող անհրաժեշտ գործառույթների իրականացումը: |