Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ, 24-րդ կետերով, Քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածով, համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N2387-Ն, 2006 թվականի մայիսի 18-ի N731-Ն, 2006 թվականի մայիսի 18-ի N912-Ն որոշումների, հիմք ընդունելով «ՎԵՐՏԵՔՍ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից տրված հաշվառման (չափագրման) տվյալների մուտքագրման տեղեկանքը (ծածկագիր` 20236NZZEG) և քննության առնելով Օնիկ Գագիկի Անդրեասյանի՝ համայնքի ղեկավարին հասցեագրած 2024 թվականի հուլիսի 09-ի N2927-Ք դիմումը՝
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ
1.Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքի Ագարակ քաղաքի Լեռնագործների փողոցում գտնվող բնակավայրերի նպատակային նշանակության, «այլ» գործառնական նշանակության հողամասում Օնիկ Գագիկի Անդրեասյանի կողմից ինքնակամ կառուցված 123.3 քմ ընդհանուր մակերեսով երկհարկանի շինությունը /գոմը և խոտանոցը/ և 9 քմ լողավազանը, որոնց պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը և վտանգ չի սպառնում քաղաքացիների կյանքին և առողջությանը, համապատասխանում է համայնքային նշանակության քաղաքաշինական համալիր ծրագրերի նախատեսված գոտիներում գտնվող կառույցների՝ հաստատված ծրագրի պայմաններին, կառուցված չէ ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում, չի առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք և ընդգրկված չէ Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված սահմանափակումների ցանկում՝ ճանաչել օրինական և համարել համայնքային սեփականություն` առանձնացնելով 0.06422 հա սպասարկման հողամաս:
2.Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքի Ագարակ քաղաքի Լեռնագործների փողոցում գտնվող 09-002-0003-0031, 09-002-0003-0032 և 09-002-0003-0036 կադաստրային ծածկագրերից 0.06422 հա բնակավայրերի հողերի կատեգորիա՝ «այլ» գործառնական նշանակության հողամասը և նրա վրա ինքնակամ կառուցված 123.3 քմ ընդհանուր մակերեսով երկհարկանի շինությունը /գոմը և խոտանոցը/ և 9 քմ լողավազանը, դիտել որպես գույքի մեկ միավոր և տրամադրել՝ «Սյունիքի մարզ, Մեղրի համայնք, քաղաք Ագարակ, Լեռնագործների փողոց, 14/4» հասցե (կադաստրի կոմիտեի կողմից հաստատված հայտի քաղվածքի ծածկագիր՝ 09021XKBNBMR):