Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ և 24-րդ կետերով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N2387-Ն որոշմամբ, Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի փետրվարի 2-ի թիվ 88 որոշման դրույթներով և հիմք ընդունելով Կարեն Սերգեյի Ադամյանի՝ համայնքի ղեկավարին ուղղած 2023 թվականի մարտի 10-ի թիվ 1043-Ք դիմումը՝
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ
1.Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքի տարածքում գտնվող, Կարեն Սերգեյի Ադամյանին համատեղ սեփականության իրավունքով պատկանող Մեղրի քաղաքի Հրապարակի փողոցի 1 շենք, 17 հասցեում գտնվող 26.8 քմ մակերեսով հասարակական նշանակության տարածքի (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայական N 2395340), Մեղրի քաղաքի Հրապարակի փողոցի 1 շենք, 18 հասցեում գտնվող 39.1 քմ մակերեսով հասարակական նշանակության տարածքի (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայական N 2388038 ) և Մեղրի քաղաքի Հրապարակի փողոցի 1 շենք, 19 հասցեում գտնվող 50.4 քմ մակերեսով հասարակական նշանակության տարածքի (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայական N 2388037) միավորումից առաջացած նոր անշարժ գույքին տրամադրել՝ «Սյունիքի մարզ, Մեղրի համայնք, Մեղրի քաղաք, Կենտրոնական հրապարակ, 1 շենք, 17-19» հասցե:
2.Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքի Մեղրի քաղաքի Կենտրոնական հրապարակ, 1 շենք, 17-19 հասցեում գտնվող Կարեն Սերգեյի Ադամյանին համատեղ սեփականության իրավունքով պատկանող 116.3 քմ մակերեսով հասարակական նշանակության տարածքի գործառնական նշանակությունը փոխել որպես` բնակելի տուն:
3. Սույն որոշումից ծագող իրավունքը ենթակա է պետական գրանցման ՀՀ Կադաստրի կոմիտեի համապատասխան ստորաբաժանումում: