Ղեկավարվելով «Տեղական ինքանակառավարման մասին» օրենքի 42-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետով, «Քաղաքաշինության մասին» օրենքով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի մարտի 19-ի N596 որոշմամբ հաստատված կարգի, հիմք ընդունելով Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամ (ՀՏԶՀ) ի դեմս գործադիր տնօրեն Ս․ Բաղինյանի՝ համայնքի ղեկավարին ուղղած 2024 թվականի դեկտեմբերի 27-ի N5880-Պ դիմումը՝
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ
1.Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամին Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքի Ագարակ քաղաք Չարենցի փողոցի 21/1 հասցեում գտնվող Ագարակի միջնակարգ դպրոց 4780,6 և ավտոկայանատեղի 146,3 քառակուսի մետր շինությունների քանդման աշխատանքների համար տրամադրել թիվ 03 քանդման թույլտվություն (քանդման թույլտվությունը կցվում է):
2.Կառուցապատողը շինարարական աշխատանքները սկսելուց առնվազն երեք օր առաջ պարտավոր է Մեղրի համայնքի ղեկավարին ներկայացնել N2-5 ձևի տեղեկանք:
3.Քաղաքաշինության, հողօգտագործման, գյուղատնտեսության և գույքի կառավարման բաժնի պետի ժամանակավոր պաշտոնակատարին՝ ապահովել սույն որոշումից բխող անհրաժեշտ գործառույթների իրականացումը:
4.Սույն որոշման կատարման վերահսկողությունը դնել Մեղրիի համայնքապետարանի աշխատակազմի քարտուղարի վրա: