Տեսակ | ՀԵՐԹԱԿԱՆ | Նկարագրություն * | Մեղրի համայնքի ղեկավար Խաչատուր Անդրեասյանը Մեղրի համայնքապետարանի քաղաքաշինության, հողօգտագործման, գյուղատնտեսության, գույքի կառավարման բաժնի պետ Մ․ Մկրտչյանի, «Մեղրիի կոմունալ բարեկարգում, տնտեսություն» ՀՈԱԿ-ի բազմաբնակարան շենք-շինությունների կառավարման գծով տեղակալ Խաչիկ Խաչիկյանի ուղեկցությամբ այսօր՝ նոյեմբերի 8-ին, հանդիպումներն է անցկացրել Գործարանային փողոցի շենք 49-ի, Կառուցողների փողոցի շենք 2-ի և Արաքսաշեն փողոցի 1,2,3,4 բազմաբնակարան շենքերի բնակիչների հետ։ Հանդիպումը նպատակ ուներ իրազեկել հանրությանը 2002 թվականի մայիսի 7-ին ընդունված «Բազմաբնակարան շենքի կառավարման մասին» ՀՀ օրենքի համաձայն բազմաբնակարան շենքերի բաժնային սեփականության կառավարմանը միանալու մասին։ |
Բովանդակություն * | Մեղրի համայնքի ղեկավար Խաչատուր Անդրեասյանը Մեղրի համայնքապետարանի քաղաքաշինության, հողօգտագործման, գյուղատնտեսության, գույքի կառավարման բաժնի պետ Մ․ Մկրտչյանի, «Մեղրիի կոմունալ բարեկարգում, տնտեսություն» ՀՈԱԿ-ի բազմաբնակարան շենք-շինությունների կառավարման գծով տեղակալ Խաչիկ Խաչիկյանի ուղեկցությամբ այսօր՝ նոյեմբերի 8-ին, հանդիպումներն է անցկացրել Գործարանային փողոցի շենք 49-ի, Կառուցողների փողոցի շենք 2-ի և Արաքսաշեն փողոցի 1,2,3,4 բազմաբնակարան շենքերի բնակիչների հետ։ Հանդիպումը նպատակ ուներ իրազեկել հանրությանը 2002 թվականի մայիսի 7-ին ընդունված «Բազմաբնակարան շենքի կառավարման մասին» ՀՀ օրենքի համաձայն բազմաբնակարան շենքերի բաժնային սեփականության կառավարմանը միանալու մասին։ Հանդիպման օրակարգային հարցերն էին՝ 1.«Բազմաբնակարան շենքերի տանիքների վերանորոգում Մեղրի և Ագարակ քաղաքներում» սուբվենցիոն հայտերում «Ծրագրի ընդհանուր բյուջեն» կետում բազմաբնակարան շենքերի բաժնային սեփականության կառավարմանը միանալու համար նախատեսված գումարների հիմնավորում (բացի Մեղրի համայնքի կողմից ներդրվող մասնաբաժնից, ՀՀ կառավարության 2006թ. նոյեմբերի 16-ի N 1708-Ն որոշման հավելված 2-ի 24.4 կետի համաձայն` անհրաժեշտ է ներկայացնել բազմաբնակարան շենքերի բնակիչների համաֆինանսավորման 10%-ը): 2. Բազմաբնակարան շենքի կառավարման մասին ՀՀ օրենքի կարգավորման` բազմաբնակարան շենքերի ընդհանուր բաժնային սեփականություն հանդիսացող գույքի կառավարման հարաբերությունների և բազմաբնակարան շենքի շինությունների սեփականատերերի ընդհանուր բաժնային սեփականության կառավարման կարգը սահմանելու, կառավարման ձևերի, շենքի կառավարման մարմինների իրավասությունների, դրանց կազմավորման, գործունեության դադարման կարգը: Քննարկումների ընթացքում շեշտադրվել են շենք-շինությունների կառավարման թափանցիկության, ընդհանուր տարածքների պահպանման, անվտանգության և շենքերի տեխնիկական սպասարկման բարելավման անհրաժեշտությունը։ Խ․ Անդրեասյանը ներկայացրել է գործող օրենսդրությամբ սահմանված կառավարման մեխանիզմները, ինչպես նաև համայնքի կողմից իրականացվող ծրագրերը՝ աջակցելու բնակիչներին։ Քաղաքացիները բարձրացրեցին իրենց հուզող հարցերը՝ ընդգծելով ջրի կոյուղու համակարգերի, շքամուտքերի դռների փփոփոխման, ճանապարհի որոշակի հատվածի ասֆալտապատման, սելավատար համակարգերի բարեկարգման, ինչպես նաև բակերի լուսավորության անհրաժեշտությունը, որը խոստացվեց իրականացնել մոտ ժամանակում։ Հանդիպումներն անցել են ակտիվ քննարկումների մթնոլորտում, որտեղ ընդգծվել են ինչպես բնակիչների առաջարկները, այնպես էլ ղեկավարության ծրագրերն ու տեսլականը՝ տարածքի բարեկարգման ուղղությամբ։
|