Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14-րդ և 16-րդ հոդվածներով, հիմք ընդունելով համայնքի ղեկավարի առաջարկությունը և որոշման նախագծի քվեարկության հետևյալ արդյունքները` կողմ-, դեմ-, ձեռնպահ-, Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքի ավագանին
որոշում է` Հաստատել Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքի ավագանու 2017 թվականի ապրիլի 4-ի N6 նիստի օրակարգը`
1.Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքի ավագանու մի շարք որոշումներում փոփոխություն կատարելու մասին:
2.Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքի ավագանու մի շարք որոշումներում փոփոխություն կատարելու մասին:
3.Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքի սեփականություն հանդիսացող հողամասում գտնվող ինքնակամ կառույցը գնման նախապատվության իրավունքով (ուղղակի վաճառք) Կարեն Գուրգենի Հարությունյանին օտարելու մասին:
4.Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքի սեփականություն հանդիսացող հողամասում գտնվող ինքնակամ կառույցը գնման նախապատվության իրավունքով (ուղղակի վաճառք) Նոննա Սերգեյի Մկրտումյանին օտարելու մասին:
5.Հողամասի նպատակային նշանակության փոփոխության նպատակով ՀՀ Սյունիքի մարզի Մեղրի համայնքի Լիճք բնակավայրի հողերի օգտագործման ժամանակավոր սխեմաներում նախատեսվող փոփոխությանը համաձայնություն տալու մասին:
6.Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքի սեփականություն հանդիսացող գույքն անհատույց օգտագործման իրավունքով տրամադրելու մասին:
7.Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքի սեփականություն հանդիսացող հողամասը Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությանը նվիրաբերելու մասին:
8.Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքի Լիճք գյուղի Պղնձաքարի թիվ 1,4, Պղնձաքարի թիվ 2 և Պղնձաքարի թիվ 3 հասցեներում գտնվող, պետական սեփականություն հանդիսացող հողամասերի կառուցապատման իրավունքի տարեկան վարձավճարները սահմանելու մասինև Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքիավագանու 2017 թվականի փետրվարի 10-ի N8-Ա որոշումը ուժը կորցրած ճանաչելու մասին:
9.Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքի վարչական սահմաններում գտնվող, պետական սեփականություն հանդիսացող, արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության օբյեկտների կատեգորիա՝ «Ընդերքի օգտագործման համար տրամադրված հողամասեր» գործառնական նշանակության հողամասը օգտակար հանածոների արդյունահանման նպատակով, առանց մրցույթի կառուցապատման իրավունքով տրամադրմանը համաձայնություն տալու մասին:
10.ՀայաստանիՀանրապետությանՍյունիքի մարզի Մեղրու տարածաշրջանի նախկին համայնքների 2013-2016 և 2014-2018 թվականների սոցիալ-տնտեսական զարգացման քառամյա ծրագրերի իրականացման վերաբերյալ հաշվետվությունն ի գիտություն ընդունելու մասին:
11. Միանվագ դրամական օգնություն տրամադրելու մասին: |