Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, 45-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով, «Տեղական տուրքերի և վճարների մասին» օրենքի պահանջներով, հիմք ընդունելով Մեղրի համայնքի ավագանու 2024 թվականի դեկտեմբերի 24-ի N 118-Ն որոշումը, Կարեն Առաքելյանի՝ համայնքի ղեկավարին ներկայացրած 2025 թվականի հունվարի 21-ի N 266-Տ հայտը՝
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ
Անհատ ձեռնարկատեր Կարեն Առաքելյանին (գրանցման համարը՝ 72.1124496) Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքի Վարդանիձոր գյուղում «Լիճքվազ» ՓԲԸ-ի տարածքում գտնվող հանրային սննդի օբյեկտում թույլատրել 2025 թվականի հունվարի 01-ից մինչև 2025 թվականի դեկտեմբերի 31-ը զբաղվելու հանրային սննդի կազմակերպմամբ և իրացմամբ: