Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 66-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի N912-Ն որոշման դրույթներով, հիմք ընդունելով Սիմոն Պողոսի Արզումանյանի կողմից ներկայացված դիմումը, գնման նախապատվության իրավունքով (ուղղակի վաճառք) օտարելու մասին համաձայնագիրը, համայնքի ղեկավարի առաջարկությունը՝ Մեղրի համայնքի ավագանին
որոշում է՝ 1.Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքի սեփականություն հանդիսացող, Ագարակ քաղաքի Այգեստան փողոց թիվ 3/4 հասցեում գտնվող 34,7 քմ մակերեսով լողավազանը և նրա համար սահմանված կարգով առանձնացված արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նպատակային նշանակության հողերի կատեգորիա <<արդյունաբերական օբյեկտների>> գործառնական նշանակության 0,31853 հա մակերեսով հողամասը (կադաստրային ծածկագիր՝09-002-0057-0037, անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման N23122020-09-0042 վկայական) գնման նախապատվության իրավունքով (ուղղակի վաճառք), օրենքով սահմանված կարգով օտարել Սիմոն Պողոսի Արզումանյանին՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 18.05.2006 թվականի N912-Ն որոշմամբ հաստատված կարգի 35-րդ կետի գ) և ե) ենթակետերով սահմանված գներով.
1)Լողավազանի համար 20 000 դրամ x 0,069 x 34,7 քմ = 47 886 / քառասունյոթ հազար ութ հարյուր ութանասունվեց/ ՀՀ դրամ։
2)Պահպանման և սպասարկման համար ամրակայած ինքնակամ կառույցով զբաղեցված տարածքի մակերեսի կրկնապատիկի համար՝ 342 դրամ x 104,1 քմ = 35 603 /երեսունհինգ հազար վեց հարյուր երեք/ ՀՀ դրամ։
3)Պահպանման և սպասարկման համար ամրակայած ինքնակամ կառույցով զբաղեցված տարածքի մակերեսի կրկնապատիկից ավել հողամասի համար կադաստրային արժեքի եռապատիկի չափով՝ 1026 դրամ x 3081,2 քմ = 3 161 312 (երեք միլիոն մեկ հարյուր վաթսունմեկ հազար երեք հարյուր տասներկու) ՀՀ դրամ:
4)Համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 18.05.2006 թվականի N912-Ն որոշմամբ հաստատված կարգի 35.1 կետի վերը նշված չափերով ձևավորված վաճառքի գնին (վարձավճարին) հավելվում են տվյալ միավորի նկատմամբ մինչև օտարումը պետության կամ համայնքի անվամբ գույքային իրավունքների պետական գրանցման համար իրականացված վճարները` 33 000 (երեսուներեք հազար) ՀՀ դրամ (վճարման անդորրագրերի հիման վրա):
2.Համայնքի ղեկավարին` ապահովել սույն որոշումից բխող անհրաժեշտ գործառույթների իրականացումը: |