Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի առաջին մասի 21-րդ կետով, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 685-րդ հոդվածով, 688-րդ հոդվածի առաջին մասով, 689-րդ հոդվածով, հիմք ընդունելով համայնքի ղեկավարի առաջարկությունը և որոշման նախագծի քվեարկության հետևյալ արդյունքները` կողմ-11, դեմ-0, ձեռնպահ-0, Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքի ավագանին՝
որոշում է`
1.Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքի սեփականություն հանդիսացող Ադելյան փողոցի թիվ 3 հասցեում գտնվող մշակույթի պալատի 1-ին հարկի 21-րդ, 22-րդ և 24-րդ տարածքները՝ ընդհանուր 50,9 քմ մակերեսով՝ համաձայն հատակագծի (կցվում է), անհատույց օգտագործման իրավունքով, 10 տարի ժամանակահատվածով տրամադրել «Մեղրու կանանց ռեսուրս կենտրոն» ՀԿ-ին՝ որպես գրասենյակ օգտագործելու նպատակով:
2.Համայնքի ղեկավարին՝ ապահովել սույն որոշումից բխող անհրաժեշտ գործառույթների իրականացումը: