Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածի 1-ին մասի 14-րդ կետով, առաջնորվելով հիմնարկի կանոնադրությամբ, հիմք ընդունելով համայնքի ղեկավարի առաջարկությունը և որոշման նախագծի քվեարկության հետևյալ արդյունքները` կողմ-10, դեմ-0, ձեռնպահ-0, Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքի ավագանին
որոշում է՝ 1.Լուծարել «Սյունիքի մարզի Լեհվազի մանկապարտեզ» հիմնարկը (այսուհետ՝ Հիմնարկ)՝ առանց իրավահաջորդի:
2.Հիմնարկի տնօրենին` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ
սահմանված կարգով դիմել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության աշխատակազմի իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալություն` հիմնարկը հաշվառումից հանելու համար:
3.Լուծարումից հետո մնացած գույքը հանձնել «Մեղրի համայնքի մանկապարտեզ» համայնքային ոչ առևտրային կազմակերպության հաշվեկշռին: |