Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 29-րդ կետով, «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի 1-ին կետով, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 3-րդ հոդվածի 1-ին կետով, 7-րդ հոդվածի 5-րդ մասի 1-ին կետով և 8-րդ մասի 1-ին կետով, «Քաղաքաշինության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 143 հոդվածի 5-րդ մասով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի «Հողերի օգտագործման ժամանակավոր սխեմաներ կազմելու կարգը հաստատելու մասին և Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի հունվարի 17-ի N30 որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N1918-Ն որոշումը, հողերի օգտագործման ժամանակավոր սխեմաների համաձայնեցման միջգերատեսչական հանձնաժողովի 2016 թվականի դեկտեմբերի 21-ի N115 եզրակացությունը, համայնքի ղեկավարի առաջարկությունը և որոշման նախագծի քվեարկության հետևյալ արդյունքները՝կողմ-, դեմ-, ձեռնպահ-, Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքի ավագանին՝
ՈՐՈՇՈՒՄ Է 1.Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքի Վահրավար, Լիճք և Կարճևան վարչական տարածքներում գտնվող, պետական սեփականություն հանդիսացող հատուկ պահպանվող տարածքների բնապահպանական հողամասերն պատակային նշանակության հողամասերից /Արևիկ ազգային պարկ/՝ 0.13305 հեկտար /3 միավոր հողամաս/, համայնքային սեփականություն հանդիսացող ջրային նպատակային նշանակության հողերից 0.53726 հեկտար և գյուղատնտեսական նշանակության այլ հողատեսքերից 1.51668 հեկտար մակերեսներով հողամասերը (համաձայն հավելվածի) փոխադրել Էներգետիկայի, կապի, տրանսպորտի և կոմունալ ենթակառուցվածքների օբյեկտների հողերի կատեգորիա` «կոմունալ ենթակառուցվածքների օբյեկտների հողեր» գործառնական նշանակությամբ ՝ջրատնտեսական օբյեկտների /ՕԿՋ-ներ, ջրընդունիչներ/ շահագործման համար:
2.Համայնքի ղեկավարին՝ ձեռնարկել սույն որոշումից բխող անհրաժեշտ գործառույթների իրականացումը: |