Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ և 24-րդ կետերով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N2387-Ն որոշմամբ և հիմք ընդունելով Սերգեյ Սվերդիկի Մարտիրոսյանի՝ համայնքի ղեկավարին ուղղած 2024 թվականի սեպտեմբերի 17-ի N 4255-Ք դիմումը՝
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ
1.Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքի Լեհվազ գյուղի տարածքում գտնվող՝ Սերգեյ Սվերդիկի Մարտիրոսյանին առուվաճառքի պայմանագրով պատկանող (հիմք՝ անշարժ գույքի առուվաճառքի պայմանագիր, տրված՝ 16.09.2024 թվականին, սեղանամատյանում գրանցված 1995-ով) 09-037-0025-0003 կադաստրային ծածկագրով 0.05 հա մակերեսով բնակավայրերի նշանակության հողամասին և նրա վրա ամրակայված շինություններին (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայական N 1104163) տրամադրել՝ «Սյունիքի մարզ, Մեղրի համայնք, գյուղ Լեհվազ, 3-րդ փողոց, 3-րդ նրբանցք, 4» հասցե /կադաստրի կոմիտեի կողմից հաստատված հայտի քաղվածքի ծածկագիր՝ 090725XNYLVS/:
2.Սույն որոշումից ծագող իրավունքը ենթակա է պետական գրանցման ՀՀ Կադաստրի կոմիտեի համապատասխան ստորաբաժանումում: