Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, 45-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով, «Տեղական տուրքերի և վճարների մասին» օրենքի պահանջներով, հիմք ընդունելով Մեղրի համայնքի ավագանու 2024 թվականի դեկտեմբերի 24-ի N118-Ն որոշումը և Մելանյա Գրիգորյանի` համայնքի ղեկավարին ներկայացրած 2025 թվականի հունվարի 31-ի N444-Տ հայտը՝
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ
Անհատ ձեռնարկատեր Մելանյա Գրիգորյանին (գրանցման համարը` 79.01180) Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքի Մեղրի քաղաքի Ադելյան 2-ի հարևանությամբ գտնվող առևտրի սրահում 2025 թվականի հունվարի 01-ից մինչև 2025 թվականի դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում թույլատրել ժամը 24:00-ից հետո աշխատել: