Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14-րդ և 16-րդ հոդվածներով, հիմք ընդունելով համայնքի ղեկավարի առաջարկությունը և որոշման նախագծի քվեարկության հետևյալ արդյունքները` կողմ-10, դեմ-0, ձեռնպահ-0, Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքի ավագանին
որոշում է`
Հաստատել Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքի ավագանու 2018 թվականի հուլիսի 2-ի N9 նիստի օրակարգը`
1.Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքի վարչական սահմաններում գտնվող, պետական սեփականություն հանդիսացող հողամասի աճուրդային կարգով օտարման մեկնարկային գինը սահմանելու մասին:
2.Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքի սեփականություն հանդիսացող անշարժ գույքը անհատույց օգտագործման իրավունքով տրամադրելու մասին:
3.Հողամասի նպատակային նշանակության փոփոխության նպատակով ՀՀ Սյունիքի մարզի Մեղրի համայնքի Ալվանք բնակավայրի հողերի օգտագործման ժամանակավոր սխեմայում նախատեսվող փոփոխությունը քննարկելու մասին:
4.Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքի սեփականություն հանդիսացող հողամասերը աճուրդային կարգով օտարելու մասին:
5.Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքի սեփականություն հանդիսացող հողամասի նպատակային նշանակությունը փոխելու մասին:
6.Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքի վարչական սահմաններում գտնվող, պետական սեփականություն հանդիսացող հողամասից սահմանափակ օգտվելու իրավունքով (սերվիտուտի իրավունքով) տրամադրման վարձավճարը սահմանելու մասին:
7.Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքի սեփականություն հանդիսացող հողամասերը վարձակալության իրավունքով տրամադրելու մասին:
8.Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքի սեփականություն հանդիսացող գույքը նվիրաբերելու մասին:
9.Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքի սեփականություն հանդիսացող գույքի 2017 թվականի գույքագրման փաստաթղթերը հաստատելու մասին:
10.Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքի ավագանու 2017 թվականի դեկտեմբերի 29-ի N134-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին:
11.Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքի Նռնաձոր բնակավայրի բնակիչներին ֆինանսական աջակցություն ցուցաբերելու մասին:
12.Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքի ավագանու 2017 թվականի դեկտեմբերի 21-ի N115-Ա որոշման մեջ փոփոխություն և լրացում կատարելու մասին:
13.«ՀՀ Սյունիքի մարզի Մեղրի քաղաքի արվեստի մանկական դպրոց» համայնքային ոչ առևտրային կազմակերպության տնօրենի պաշտոնում նշանակելու համար Մեղրի համայնքի ղեկավարի ներկայացրած թեկնածուին համաձայնություն տալու մասին:
14.«Մեղրիի մարզամշակութային կենտրոն» համայնքային ոչ առևտրային կազմակերպության տնօրենի պաշտոնում նշանակելու համար Մեղրի համայնքի ղեկավարի ներկայացրած թեկնածուին համաձայնություն տալու մասին: