Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N2387-Ն որոշմամբ հաստատված կարգով, հիմք ընդունելով ՀՀ Սյունիքի մարզի Մեղրի համայնքի ղեկավարի և Շվանիձոր գյուղի վարչական ղեկավարիվերանվանման մասին առաջարկությունը, որոշման նախագծի քվեարկության հետևյալ արդյունքները` կողմ-10, դեմ-0, ձեռնպահ-0, Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքի ավագանին
որոշում է՝
1.Վերանվանել Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքի Շվանիձոր բնակավայրում գտնվող 2-րդ փողոցը՝ «Սուրիկ Միքայելյան» փողոցի:
2.Հանձնարարել Մեղրիի համայնքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության, հողօգտագործման, գյուղատնտեսության ևգույքի կառավարմանբաժնին.
1) սույն որոշումն ընդունելուց հետո 3 աշխատանքային օրվա ընթացքում ներկայացնել աշխարհագրական անվանումների ռեգիստր վարող պետական լիազոր մարմնին՝ փողոցի վերանվանման պետական գրանցում կատարելու համար:
2)սույն որոշմամբ կատարված փողոցի վերանվանման վերաբերյալ տեղեկություններ տրամադրել Հայաստանի Հանրապետության ոստիկանության Սյունիքի մարզային վարչության Մեղրիի բաժնին, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի աշխատակազմի «Մեղրիի» սպասարկման գրասենյակին և Մեղրիի համայնքապետարանի աշխատակազմի քաղաքացիական կացության ակտերի գրանցման տարածքային բաժնին:
3.Մեղրիի համայնքապետարանի աշխատակազմի քարտուղարին՝ ապահովելսույն որոշումից բխող գործառույթները: