Այսօր: Չորեքշաբթի, 5 Փետրվարի 2025թ.
Մեղրիի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 83
ՀՀ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՄԵՂՐԻ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 
Դիտել Որոշումը

ՆԱԽԱԳԻԾ



24 հունվարի 2025 թ.

ԱՆՈՒՇ ԳԱԳԻԿԻ ԶԱՔԱՐՅԱՆԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՊԱՏՐՈՆԱԺ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ԵՎ ՊԱՏՐՈՆ (ՕԳՆԱԿԱՆ) ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 36-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետով, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 43-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի հունիսի 2-ի N 631-Ն որոշման պահանջներով, հիմք ընդունելով քաղաքացի Անուշ Գագիկի Զաքարյանի 20.01.2025 թ. Մեղրի համայնքի ղեկավարին ուղղած 234-Ք դիմումը և Գևորգ Գագիկի Զաքարյանի համաձայնությունը, հաշվի առնելով այն հանգամանքը, որ քաղաքացի Անուշ Գագիկի Զաքարյանը վատառողջ լինելու պատճառով չի կարող ինքնուրույն իրականացնել ու պաշտպանել իր իրավունքներն ու կատարել պարտականությունները, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքի ղեկավարին կից խնամակալության և հոգաբարձության հանձնաժողովի 2025 թվականի հունվարի 23 -ի թիվ 2 նիստի արձանագրությունը՝

   ՈՐՈՇՈՒՄ ԵՄ 

1.Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքի Ագարակ քաղաքի Չարենց փողոց, շենք 23 բնակարան 2 հասցեի բնակիչ Անուշ Գագիկի Զաքարյանի (ծնված` 10.06.2002 թ.) նկատմամբ սահմանել պատրոնաժ և պատրոն (օգնական) նշանակել նրա եղբորը՝ Գևորգ Գագիկի Զաքարյանին  (ծնված` 28.06.1999թ.):

2.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պատշաճ իրազեկման օրվան հաջորդող օրվանից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԽԱՉԱՏՈՒՐ ԱՆԴՐԵԱՍՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ) ՆՈՒՆԵ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ  
Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Սյունիքի մարզ ք.Մեղրի Զ.Անդրանիկի 2
+374 286 4-34-23
Hamaynq@meghri.am
Պաշտոնական էլ. փոստ` 10026169@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՄԵՂՐԻԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 211
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner