Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18 հոդվածի առաջին մասի 5-րդ կետով, «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 20-րդ հոդվածով, 70-րդ հոդվածի 5-րդ կետով, հիմք ընդունելով համայնքի ղեկավարի առաջարկությունը և որոշման նախագծի քվեարկության հետևյալ արդյունքները` կողմ-10, դեմ-0, ձեռնպահ-0, Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքի ավագանին
որոշում է`
Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքի ավագանու 2016 թվականի դեկտեմբերի 27-ի «ՀՀ Սյունիքի մարզի Մեղրի համայնքի 2017 թվականի բյուջեն հաստատելու մասին» թիվ 61-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները.
1.Որոշման 1-ին կետի 3-րդ ենթակետում 60533,0 հազար դրամ / վաթսուն միլիոն հինգ հարյուր երեսուներեք հազար/ ՀՀ դրամ բառերը փոխարինել 60616,739 հազար դրամ
/վաթսուն միլիոն վեց հարյուր տասնվեց հազար յոթ հարյուր երեսունինը/ ՀՀ դրամ բառերով:
2.Որոշման 5-րդ կետի 4-րդ հատվածում կատարել փոփոխություն՝ համաձայն հավելված 1-ի:
3.Որոշման 6-րդ կետի 5-րդ հատվածում կատարել փոփոխություն՝ համաձայն հավելված 2-ի:
4.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: