Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, 45-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով, «Տեղական տուրքերի և վճարների մասին» օրենքի պահանջներով, հիմք ընդունելով Մեղրի համայնքի ավագանու 2024 թվականի դեկտեմբերի 24-ի N118-Ն որոշումը, «ԴՅՈՒԹԻ ՖՐԻ ՀՈԼԴԻՆԳ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության տնօրեն Դիանա Մուտաֆյանի՝ համայնքի ղեկավարին ներկայացրած 2025 թվականի փետրվարի 07-ի N615-Տ հայտը՝
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ
«ԴՅՈՒԹԻ ՖՐԻ ՀՈԼԴԻՆԳ» սահմանափակ պատասխանտվությամբ ընկերությանը (գրանցման համարը` 264.110.935472) Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքի գյուղ Կարճևան Մայրուղի փողոց 4 հասցեում գտնվող առևտրի սրահում թույլատրել 2025 թվականի հունվարի 01-ից մինչև 2025 թվականի դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածի համար զբաղվելու ոգելից և ալկոհոլային խմիչքների և ծխախոտային արտադրատեսակների կամ ծխախոտային արտադրատեսակների փոխարինիչների (բացառությամբ բժշկական նշանակության ծխախոտային արտադրատեսակների փոխարինիչների) կամ ծխախոտային արտադրատեսակների նմանակների վաճառքով։