Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, 45-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով և հիմք ընդունելով Արտյոմ Ստեփանյանի՝ համայնքի ղեկավարին հասցեագրած 2025 թվականի հուլիսի 07-ի N2734-Տ հայտը՝
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ
Անհատ ձեռնարկատեր Արտյոմ Ստեփանյանին (գրանցման համարը՝ 79․00025) Մեղրի համայնքի Ագարակ քաղաքի Չարենցի փողոց շենք 7 բնակարան 3 հասցեում գտնվող առևտրի սրահում թույլատրել 2025 թվականի հուլիսի 01-ից մինչև 2025 թվականի սեպտեմբերի 30-ն ընկած ժամանակահատվածի համար զբաղվելու ոգելից և ալկոհոլային խմիչքների և ծխախոտային արտադրատեսակների վաճառքով: