Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, 45-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով և հիմք ընդունելով Անուշ Ստեփանյանի՝ համայնքի ղեկավարին հասցեագրած 2025 թվականի հուլիսի 11-ի N2771-Տ հայտը՝
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ
Անհատ ձեռնարկատեր Անուշ Ստեփանյանին (գրանցման համարը՝ 79.1052767) Մեղրի համայնքի Մեղրի քաղաքի Փարամազի փողոց 19 բնակարան 4 հասցեում գտնվող առևտրի սրահում թույլատրել 2025 թվականի հուլիսի 01-ից մինչև 2025 թվականի սեպտեմբերի 30-ը զբաղվելու ոգելից և ալկոհոլային խմիչքների և ծխախոտային արտադրատեսակների վաճառքով: