Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով և հիմք ընդունելով «Արեգակ» ունիվերսալ վարկային կազմակերպություն փակ բաժնետիրական ընկերության Մեղրի մասնաճյուղի կառավարիչ Գարիկ Մայիլյանի` համայնքի ղեկավարին հասցեագրած 2025 թվականի հունվարի 17-ի N200-Տ դիմումը՝
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ
1.Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքի ղեկավարի 2025 թվականի հունվարի 15-ի ««Արեգակ» ունիվերսալ վարկային կազմակերպություն փակ բաժնետիրական ընկերությանը 2025 թվականի հունվարի 1-ից մինչև 2025 թվականի դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածի համար այլ արտաքին գովազդ տեղադրելու թույլտվություն տալու մասին» N12-Ա որոշման մեջ կատարել փոփոխություններ.
1)որոշման հիմնական մասի 1-ին կետում «9.84» թիվը փոխարինել «1.75» թվով.
2)որոշման հիմնական մասի 2-րդ կետում «177 120 (մեկ հարյուր յոթանասունյոթ հազար հարյուր քսան)» թիվն ու բառերը փոխարինել «31 500 (երեսունմեկ հազար հինգ հարյուր)» թվով ու բառերով:
2.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում օրենքով սահմանված կարգով պատշաճ իրազեկելու օրվան հաջորդող օրվանից։