Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով, «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» օրենքի 32-րդ հոդվածով, 33-րդ հոդվածի 3-րդ մասով՝ Մեղրի համայնքի ավագանին
ՈՐՈՇՈՒՄ Է
1.Հաստատել Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքի 2023 թվականի բյուջեն`
1)եկամուտների գծով` 1,198,499,476 /մեկ միլիարդ հարյուր իննսունութ միլիոն չորս հարյուր իննսունինը հազար չորս հարյուր յոթանասուներկու/ ՀՀ դրամ,
2)ծախսերի գծով` 1,332,882,648 / մեկ միլիարդ երեք հարյուր երեսուներկու միլիոն ութ հարյուր ութսուներկու հազար վեց հարյուր քառասուն ութ/ ՀՀ դրամ:
2.Հաստատել համայնքի բյուջեի եկամուտները` համաձայն N 1 հավելվածի:
3.Հաստատել համայնքի բյուջեի ծախսերը` ըստ բյուջետային ծախսերի գործառնական դասակարգման` համաձայն N 2 հավելվածի:
4.Հաստատել համայնքի բյուջեի ծախսերը՝ ըստ բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման` համաձայն N 3 հավելվածի:
5.Հաստատել համայնքի բյուջեի միջոցների տարեվերջի հավելուրդը կամ դեֆիցիտը (պակասուրդը) ` համաձայն N 4 հավելվածի:
6.Հաստատել համայնքի բյուջեի համայնքի բյուջեի հավելուրդի օգտագործման ուղղությունները կամ դեֆիցիտի (պակասուրդի) ֆինանսավորման աղբյուրները` համաձայն N 5 հավելվածի:
7.Հաստատել համայնքի բյուջեի ծախսերը ըստ բյուջետային ծախսերի գործառնական եվ տնտեսագիտական դասակարգման` համաձայն N 6 հավելվածի:
8.Սահմանել, որ ծախսերի ֆինանսավորումը կատարվում է ստացված փաստացի մուտքերի սահմաններում` պահպանելով ծախսերի համամասնությունները:
9.«Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 3-րդ կետի համաձայն թույլատրել համայնքի ղեկավարին` ա)համայնքի բյուջեի կատարման ընթացքում կատարել վերաբաշխումներ ըստ գործառնական և տնտեսագիտական դասակարգման ծախսերի նախատեսված հոդվածների, բ)բյուջետային տարվա ընթացքում փոփոխությունները կատարել առանց սահմանափակումների:
10.2023 թվականի բյուջեի եկամուտների գերակատարումը ուղղել հնգամյա ծրագրով նախատեսված ծրագրերի իրականացմանը:
11.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։ |