Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ և 24-րդ կետերով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 29-րդ, 50-րդ, 58-րդ կետերով և հիմք ընդունելով Արթուր Սոսիկի Ստեփանյանի` համայնքի ղեկավարին հասցեագրած 2025 թվականի մայիսի 14-ի թիվ 1977-Ք դիմումը՝
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ
1.Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքի Մեղրի քաղաքի տարածքում գտնվող` Արթուր Սոսիկի Ստեփանյանին ժառանգության իրավունքով պատկանող հողամասերին (հիմք՝ ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագիր, տրված՝ 21.12.2018 թվականին, սեղանամատյանում գրանցված 1422-ով) տրամադրել՝
1)09-005-0732-0032 կադաստրային ծածկագրով 0.083 հա մակերեսով բնակավայրերի նպատակային նշանակության, տնամերձ գործառնական նշանակության հողամասին` «Սյունիքի մարզ, Մեղրի համայնք, Մեղրի քաղաք, Գործարարների փողոց, 40/7» հասցե (կադաստրի կոմիտեի կողմից հաստատված հայտի քաղվածքի ծածկագիր՝ 090113PLNKNR).
2)09-005-0732-0039 կադաստրային ծածկագրով 0.077 հա մակերեսով բնակավայրերի նպատակային նշանակության, տնամերձ գործառնական նշանակության հողամասին՝ «Սյունիքի մարզ, Մեղրի համայնք, Մեղրի քաղաք, Գործարարների փողոց, 40/10» հասցե (կադաստրի կոմիտեի կողմից հաստատված հայտի քաղվածքի ծածկագիր՝ 090117253SUQ):
2.Սույն որոշումից ծագող իրավունքը ենթակա է պետական գրանցման ՀՀ Կադաստրի կոմիտեում: