Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով՝
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ
1.Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքի ղեկավարի 2022 թվականի հուլիսի 14-ի «Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքի վտանգավոր տարածքներից բնակչության տարահանման մասին» N338-Ա որոշմամբ հաստատված հավելված N 1-ը և հավելված N 3-ը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն հավելված N1-ի և հավելված N3-ի։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից։