Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի 2010 թվականի հունիսի 1-ի «Կադաստրային հատակագծերում և քարտեզներում հայտնաբերված սխալների ուղղման հրահանգը հաստատելու մասին» N186-Ն հրամանի 9-րդ կետի 5-րդ ենթակետով, հիմք ընդունելով համայնքի ղեկավարի առաջարկությունը՝ Մեղրի համայնքի ավագանին
որոշում է՝ 1.ՀՀ Սյունիքի մարզի Մեղրի համայնքի վարչական տարածքում գտնվող և որպես «անհայտ» քաղաքացիների սեփականություն փոխանցված՝ 09-005-0738-0002 կադաստրային ծածկագրի տակ գտնվող 0,00767հա մակերեսով բնակավայրերի հողերի կատեգորիա՝ «բնակելի կառուցապատման հողեր» գործառնական նշանակության հողամասը, 09-005-0046-0020 կադաստրային ծածկագրի տակ գտնվող 0,002հա մակերեսով բնակավայրերի հողերի կատեգորիա՝ «բնակելի կառուցապատման հողեր» գործառնական նշանակության հողամասը, 09-005-0027-0001 կադաստրային ծածկագրի տակ գտնվող 0,00379հա մակերեսով բնակավայրերի հողերի կատեգորիա՝ «բնակելի կառուցապատման հողեր» գործառնական նշանակության հողամասը, 09-005-0025-0001, 09-005-0025-0013 և 09-005-0025-0014 կադաստրային ծածկագրերի տակ գտնվող 0,004հա մակերեսով բնակավայրերի հողերի կատեգորիա՝ «բնակելի կառուցապատման հողեր» գործառնական նշանակության հողամասը և 09-092-0140-0015 կադաստրային ծածկագրի տակ գտնվող 0,07238հա մակերեսով բնակավայրերի հողերի կատեգորիա՝ «բնակելի կառուցապատման հողեր» գործառնական նշանակության հողամասը, որոնց նկատմամբ գոյություն չունի որևէ իրավունք հաստատող փաստաթուղթ՝ ճանաչել համայնքային սեփականություն:
2.Համայնքի ղեկավարին` եռամսյա ժամկետում ապահովել սույն որոշումից բխող անհրաժեշտ գործառույթների իրականացումը: |