Բովանդակություն * | Օգոստոսի 29-ին՝ Մեղրի համայնքի ղեկավար Խաչատուր Անդրեասյանը խորհրդակցության էր հրավիրել համայնքի գյուղական բնակավայրերի վարչական ղեկավարներին։ Հանդիպումը նպատակ ուներ քննարկելու բնակավայրերում առկա խնդիրները, իրականացված և ընթացիկ աշխատանքները։ Քննարկվել են նաև գյուղամիջյան ճանապարհներին, ջրամատակարարմանը, մաքրությանը, բարեկարգմանն առնչվող օրակարգային մի շարք հարցեր։ Վարչական ղեկավարներին առաջարկվեց կարճ ժամկետներում համայնքապետարան ներկայացնել նպատակահարմար ժամանակացույց՝ բնակավայրերից յուրաքանչյուրի համար տոնական օր որոշելու և մեծ շուքով անցկացնելու համար։ Խ.Անդրեասյանը պատրաստակամություն է հայտնել ամեն կերպ օժանդակել՝ բարձրաձայնված խնդիրների հիմնարար լուծմանը, ինչպես նաև հորդորել՝ հետևել բնակավայրերի տարածքների մաքրության պահպանմանը, ձեռնարկել համապատասխան միջոցառումներ՝ ընդգրկելով թե՛ մեծահասակներին, թե՛ երիտասարդությանը։ |