Այսօր: Երկուշաբթի, 23 Դեկտեմբերի 2024թ.
Մեղրիի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 32
ՀՀ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՄԵՂՐԻ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագիծ N 37-Ա
 
Դիտել Ավագանու որոշումը

Զեկ. ՄԽԻԹԱՐ ԶԱՔԱՐՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ
Մեղրի ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2018 թվականի N_
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՄԵՂՐԻ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՀՈՂԱՄԱՍԵՐԸ ԱՃՈՒՐԴԱՅԻՆ ԿԱՐԳՈՎ ՕՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 63 հոդվածի 1-ին պարբերությամբ և 3-րդ ենթակետով ու 67-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի ապրիլի 12-ի թիվ 286-Ն որոշմամբ հաստատված կարգի դրույթներով, Մեղրի համայնքի ավագանու 2017 թվականի դեկտեմբերի 21-ի թիվ 118-Ն որոշմամբ և հաշվի առնելով համայնքի ղեկավարի առաջարկությունը և որոշման նախագծի քվեարկության հետևյալ արդյունքները՝ կողմ-, դեմ-, ձեռնպահ- , Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքի ավագանին

                                                              որոշում է՝

1.Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքի Ալվանք բնակավայրում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող, 09-009-0135-0012 կադաստրային ծածկագրով գյուղատնտեսական հողերի կատեգորիա՝ այլ հողատեսքերի 1,5 հա հողամասը, գյուղատնտեսական գործունեություն ծավալելու նպատակով աճուրդային կարգով օտարել` մեկնարկային գին սահմանելով 450 000 (չորս հարյուր հիսուն հազար) ՀՀ դրամ:

2.Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքի Ալվանք բնակավայրում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող, 09-009-0135-0011 կադաստրային ծածկագրով գյուղատնտեսական հողերի կատեգորիա՝ այլ հողատեսքերի 1,8626 հա հողամասը, գյուղատնտեսական գործունեություն ծավալելու նպատակով աճուրդային կարգով օտարել` մեկնարկային գին սահմանելով 560 000 (հինգ հարյուր վաթսուն հազար) ՀՀ դրամ:

 3.Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքի Մեղրի քաղաքի Գործարանային փողոցի թիվ 62/12 հասցեում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող բնակավայրերի հողերի կատեգորիա՝ <<բնակելի կառուցապատման հողեր>> գործառնական նշանակության, 09-002-0738-0002 կադաստրային ծածկագրից առանձնացված 0,105 հա հողամասը բնակելի տուն կառուցելու նպատակով, աճուրդային կարգով օտարել` մեկնարկային գին սահմանելով 630 000 (վեց հարյուր երեսուն հազար) ՀՀ դրամ:

4.Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքի Մեղրի քաղաքի Զորավար Անդրանիկ փողոցի թիվ 28/50 հասցեում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող բնակավայրերի հողերի կատեգորիա՝ <<այլ հողեր>> գործառնական նշանակության, 09-005-0071-0001 կադաստրային ծածկագրից առանձնացված 0,08482 հա հողամասը հասարակական նշանակության շինություն կառուցելու նպատակով, աճուրդային կարգով օտարել` մեկնարկային գին սահմանելով 508 920 (հինգ հարյուր ութ հազար ինը հարյուր քսան) ՀՀ դրամ:

5.Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքի Ալվանք բնակավայրում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող, 09-009-0119-0029 կադաստրային ծածկագրով գյուղատնտեսական հողերի կատեգորիա՝ <<վարելահող>> հողատեսքի 0,54739 հա հողամասը, գյուղատնտեսական գործունեություն ծավալելու նպատակով աճուրդային կարգով օտարել` մեկնարկային գին սահմանելով 563 812 (հինգ հարյուր վաթսուներեք հազար ութ հարյուր տասներկու) ՀՀ դրամ:

6.Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքի Մեղրի քաղաքում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող, 09-005-0067-0014 կադաստրային ծածկագրով գյուղատնտեսական հողերի կատեգորիա՝ <<վարելահող>> հողատեսքի 0,09557 հա հողամասը, գյուղատնտեսական գործունեություն ծավալելու նպատակով աճուրդային կարգով օտարել` մեկնարկային գին սահմանելով 95 570 (իննսունհինգ հազար հինգ հարյուր յոթանասուն) ՀՀ դրամ:

7.Աշխատակազմի քարտուղարին` ապահովել սույն որոշումից բխող անհրաժեշտ գործառույթների իրականացումը:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ՄԽԻԹԱՐ ԶԱՔԱՐՅԱՆ


Նախագիծ կազմող ՄԽԻԹԱՐ ԶԱՔԱՐՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Սյունիքի մարզ ք.Մեղրի Զ.Անդրանիկի 2
+374 286 4-34-23
Hamaynq@meghri.am
Պաշտոնական էլ. փոստ` 10026169@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՄԵՂՐԻԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 210
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner