Հոկտեմբերի 16-ին՝ Մեղրի համայնքի ղեկավար Խաչատուր Անդրեասյանն այցելել է «Մեղրիի մարզամշակութային կենտրոն» ՀՈԱԿ, ծանոթանալու կենտրոնի մշակութային և գործնական կյանքին, շենքային պայմաններին, խնդիրներին, առաջիկա ծրագրերին։ 
Հանդիպման ընթացքում աշխատակազմի հետ քննարկվեցին զանազան հարցեր, որոնք կնպաստեն կենտրոնի գործունեության բարելավմանը։ 
Խ.Անդրեասյանը նշեց, որ համագործակցությունը կլինի շարունակական. կիրականացվեն համատեղ նախագծեր։  |