Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, 45-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետով, «Տեղական տուրքերի և վճարների մասին» օրենքի պահանջներով, հիմք ընդունելով Մեղրի համայնքի ավագանու 2024 թվականի հունվարի 15-ի N04-Ն որոշումը և «ԳՈԼԴ ՕԻԼ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության տնօրեն Ա. Կարապետյանի համայնքի ղեկավարին ներկայացրած 2024 թվականի հոկտեմբերի 02-ի N4518-Տ հայտը`
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ
«ԳՈԼԴ ՕԻԼ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը (գրանցման համարը՝ 79.110․1398149) Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքի Մեղրի քաղաքի Գործարարների 12 հասցեում գտնվող լիցքավորման կետում թույլատրել 2024 թվականի հոկտեմբերի 01-ից մինչև 2024 թվականի դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածի համար զբաղվելու հեղուկ վառելիքի վաճառքով: