Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 82-րդ հոդվածի 7-րդ մասով, հիմք ընդունելով ֆինանսավարկային, բյուջետային և տնտեսական հարցերի Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքի ավագանու մշտական հանձնաժողովի կարծիքը (եզրակացությունը), համայնքի ղեկավարի առաջարկությունը՝ Մեղրի համայնքի ավագանին
որոշում է՝ 1.Ընդունել ի գիտություն Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքի 2017-2021 թվականների հնգամյա զարգացման ծրագրի իրականացման վերաբերյալ հաշվետվությունը՝ համաձայն հավելվածի:
2.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունմանը հաջորդող օրվանից: |