Այսօր: Շաբաթ, 7 Հունիսի 2025թ.
Մեղրիի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 15
ՀՀ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՄԵՂՐԻ ՀԱՄԱՅՆՔ
Որոշում N 285-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ Մեղրի ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնք
ՀՀ Սյունիքի մարզ, ք. Մեղրի, +374 286 4-34-23, +374 286 4-35-00, citymeghri@gmail.com

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

06 հունիսի 2025 թվականի N 285-Ա

ՍՎԵՏԼԱՆԱ ՊԱՐՈՒՅՐԻ ՄԱՐԿՈՍՅԱՆԻ ԿՈՂՄԻՑ ԻՆՔՆԱԿԱՄ ԿԱՌՈՒՑՎԱԾ ԿՑԱԿԱՌՈՒՅՑԸ ՕՐԻՆԱԿԱՆ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածի 1-ին մասով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի «Ինքնակամ կառույցների օրինականացման և տնօրինման կարգը հաստատելու մասին» N912-Ն որոշման հավելվածով հաստատված կարգի 25-րդ, 27-րդ, 30-րդ, 31-րդ կետերով, 32-րդ կետի ա), բ) ենթակետերով, հիմք ընդունելով Մեղրի համայնքի ղեկավարի 2023 թվականի հոկտեմբերի 27-ի N808-Ա որոշումը, ԱՁ Նարեկ Մելիքսեթյանի (ՀՎՀՀ 23371066) կողմից տրված հաշվառման (չափագրման) տվյալների մուտքագրման տեղեկանքը (ծածկագիր 20232XACLC) և քննության առնելով Սվետլանա Պարույրի Մարկոսյանի՝ համայնքի ղեկավարին հասցեագրած 2025 թվականի մայիսի 16-ի N2020-Ք դիմումը՝

ՈՐՈՇՈՒՄ ԵՄ

1․Սվետլանա Պարույրի Մարկոսյանին ընդհանուր բաժնային սեփականության իրավունքով պատկանող (հիմք՝ N03082022-09-0010 անշարժ գույքի նկատմամբ իրավունքի պետական գրանցման վկայական) Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքի Մեղրի քաղաքի Փարամազի փողոցի 14 բազմաբնակարան շենքի 6 բնակարանին կից ինքնակամ կառուցված 40.54 քմ ընդհանուր մակերեսով կցակառույցը (բնակելի տուն, բաց պատշգամբ` 39.34 քմ, աստիճանահարթակ` 1.2 քմ) և 4 (չորս) ինքնակամ բացվածքները (2 (երկու) հատ դուռ և 2 (երկու) հատ պատուհան), որոնց պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը, վտանգ չի սպառնում քաղաքացիների կյանքին և առողջությանը, կառուցված չէ ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում, կառուցված չի քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումներով և չի առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք` ճանաչել օրինական:

2.Տեղեկացնել Սվետլանա Պարույրի Մարկոսյանին, որ ինքնակամ կառուցված 40.54 քմ ընդհանուր մակերեսով կցակառույցի (բնակելի տուն, բաց պատշգամբ` 39.34 քմ, աստիճանահարթակ` 1.2 քմ) համար տեղական բյուջեի 900305083306 հաշվեհամարին պետք է վճարել (տասնյոթ հազար երեք հարյուր) ՀՀ դրամ (3000 դրամ x 0,1422 x 40.54 քմ = 17 300 ՀՀ դրամ) և 4 (չորս) ինքնակամ բացվածքների (2 (երկու) հատ դուռ և 2 (երկու) հատ պատուհան) համար՝ 40 000 (քառասուն հազար) ՀՀ դրամ (4 x 10 000 դրամ = 40 000 ՀՀ դրամ): Որոշման ընդունման օրվանից օրինականացման համար սահմանված վճարի 60-օրյա ժամկետում չվճարման դեպքում որոշումը համարվում է ուժը կորցրած:

3.Սույն որոշումից ծագող իրավունքը ենթակա է պետական գրանցման Հայաստանի Հանրապետության Կադաստրի կոմիտեում:

4.Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Մեղրի համայնքի ղեկավարին՝ ուժի մեջ մտնելու օրվանից երկու ամսվա ընթացքում կամ դատական կարգով՝ Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ երկամսյա ժամկետում:

5.Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Մեղրիի համայնքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության, հողօգտագործման, գյուղատնտեսության, գույքի կառավարման բաժնի պետի ժամանակավոր պաշտոնակատարի վրա:

6․Սույն որոշման կատարման վերահսկողությունը դնել Մեղրիի համայնքապետարանի աշխատակազմի քարտուղարի պարտականությունները կատարողի վրա:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                                                      
ԽԱՉԱՏՈՒՐ ԱՆԴՐԵԱՍՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Սյունիքի մարզ ք.Մեղրի Զ.Անդրանիկի 2
+374 286 4-34-23
citymeghri@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 10026169@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՄԵՂՐԻԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2011
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner