Այսօր: Կիրակի, 22 Դեկտեմբերի 2024թ.
Մեղրիի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 69
ՀՀ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՄԵՂՐԻ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագիծ N 99-Ն
 
Դիտել Ավագանու որոշումը

Զեկ. ՄԽԻԹԱՐ ԶԱՔԱՐՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ
Մեղրի ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2019 թվականի N_
ՄԵՂՐԻ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՕՐԵՆՔՈՎ ՍԱՀՄԱՆՎԱԾ ՏԵՂԱԿԱՆ ՏՈՒՐՔԵՐԻ ԵՎ ՎՃԱՐՆԵՐԻ ՏԵՍԱԿՆԵՐՆ ՈՒ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 18-րդ կետով, «Տեղական տուրքերի և վճարների մասին» օրենքի 8-րդ, 9-րդ, 10-րդ 11-րդ, 12-րդ, 13-րդ, 14-րդ և 16-րդ հոդվածներով, «Աղբահանության և սանիտարական մաքրման մասին» օրենքի 6-րդ, 14-րդ հոդվածների դրույթներով, «Առևտրի և ծառայությունների մասին» օրենքով, «Ավտոտրանսպորտային միջոցների կայանատեղերի տեղական վճարի մասին» օրենքի 10-րդ հոդվածով, հիմք ընդունելով ՀՀԱՆԻրավականակտերիփորձաքննությանգործակալությանպետականփորձագիտականեզրակացությունը, համայնքի ղեկավարի առաջարկությունը՝ Մեղրի համայնքի ավագանին

                                                                      որոշում է՝

1.Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքում տեղական տուրքերի և վճարների դրույքաչափերը հաստատելու նպատակով սահմանել հետևյալ գոտիավորումները՝

1)1-ին գոտի` ընդգրկում է Մեղրի, Ագարակ քաղաքները և Մ-2 միջպետական նշանակության ավտոմոբիլային ճանապարհի հարակից տարածքը.

2)2-րդ գոտի` ընդգրկում է Կարճևան, Լեհվազ գյուղերը.

3)3-րդ գոտի` ընդգրկում է Շվանիձոր, Ալվանք, Վարդանիձոր, Թխկուտ, Այգեձոր գյուղերը.

4)4-րդ գոտի` ընդգրկում է Լիճք, Տաշտուն, Նռնաձոր, Վահրավար, Կուրիս, Գուդեմնիս գյուղերը:

2.Սահմանել Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքում 2020 թվականի տեղական տուրքերի տեսակները՝ համաձայն հավելված 1-ի:

3.Սահմանել Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքում 2020 թվականի տեղական տուրքերի դրույքաչափերը՝ համաձայն հավելված 2-ի:

4.Սահմանել Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքում 2020 թվականի տեղական վճարների տեսակները՝ համաձայն հավելված 3-ի:

5.Սահմանել Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքում 2020 թվականի տեղական վճարների դրույքաչափերը՝ համաձայն հավելված 4-ի:

6.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ՄԽԻԹԱՐ ԶԱՔԱՐՅԱՆ


Նախագիծ կազմող ՄԱՐՏԻԿ ՊՈՂՈՍՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
(17.89 Կբ)
(81.06 Կբ)
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Սյունիքի մարզ ք.Մեղրի Զ.Անդրանիկի 2
+374 286 4-34-23
Hamaynq@meghri.am
Պաշտոնական էլ. փոստ` 10026169@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՄԵՂՐԻԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 210
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner