Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 610-612-րդ հոդվածներով և հիմք ընդունելով համայնքի ղեկավարի առաջարկությունը՝ Մեղրի համայնքի ավագանին
ՈՐՈՇՈՒՄ Է 1.Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքի սեփականություն հանդիսացող՝ Ագարակ քաղաքի Գ. Նժդեհի փողոցի թիվ 5/8 հասցեի 3-րդ հարկում գտնվող 14.8 քմ մակերեսով թիվ 14 հասարակական նշանակության տարածքը 3 տարի ժամկետով, վարձակալության իրավունքով տրամադրել «ՄԵԼԱՐ» ՍՊԸ-ին՝ սահմանելով ամսական 30 000 (երեսուն հազար) ՀՀ դրամ վարձավճար, որպես գրասենյակ օգտագործելու նպատակով:
2.Համայնքի ղեկավարին՝ ապահովել սույն որոշումից բխող անհրաժեշտ գործառույթների իրականացումը: |