Այսօր: Երկուշաբթի, 23 Դեկտեմբերի 2024թ.
Մեղրիի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 33
ՀՀ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՄԵՂՐԻ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագիծ N 134-Ն
 
Դիտել Ավագանու որոշումը

Զեկ. ՄԽԻԹԱՐ ԶԱՔԱՐՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ
Մեղրի ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2017 թվականի N_
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՄԵՂՐԻ ՀԱՄԱՅՆՔԻ 2018 ԹՎԱԿԱՆԻ ԲՅՈՒՋԵՆ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի  Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով, «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» օրենքի32-րդ հոդվածով, հիմք ընդունելով համայնքի ղեկավարի առաջարկությունը և որոշման նախագծի քվեարկության հետևյալ արդյունքները` կողմ-, դեմ-, ձեռնպահ-, Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքի ավագանին

                                                              որոշում է`

1.Հաստատել Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքի 2018 թվականի բյուջեն`

1)եկամուտների գծով` 661560,04 հազար դրամ /վեց հարյուր վաթսունմեկ միլիոն հինգ հարյուր վաթսուն հազար քառասուն/ ՀՀ դրամ,

2)ծախսերի գծով` 698862,7 հազար դրամ /վեց հարյուր իննսունութ միլիոն ութ հարյուր վաթսուներկու հազար յոթ հարյուր/ ՀՀ դրամ,

3)դեֆիցիտ` 37302,66 հազար դրամ /երեսունյոթ միլիոն երեք հարյուր երկու հազար վեց հարյուր վաթսուն/ ՀՀ դրամ:

2.Հաստատել համայնքի բյուջեի եկամուտները` ըստ առանձին եկամտատեսակների` համաձայն հատված1-ի:

3.Հաստատել համայնքի բյուջեի ծախսերը` ըստ բյուջետային ծախսերի գործառնական դասակարգման` համաձայն հատված 2-ի:

4. Հաստատել համայնքի բյուջեի ծախսերը` ըստ բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման` համաձայն հատված 3-ի:

5.Հաստատել համայնքի բյուջեի միջոցների տարեվերջի հավելուրդը կամ դեֆիցիտը (պակասորդը)`համաձայն հատված 4-ի:

6. Հաստատել համայնքի բյուջեի դեֆիցիտի (պակասորդի)ֆինանսավորման աղբյուրները կամ հավելուրդի օգտագործման ուղղությունները` համաձայն հատված 5-ի:

7. Հաստատել համայնքի բյուջեի ծախսերը` ըստ գործառնական և տնտեսագիտական դասակարգման` համաձայն հատված 6-ի:

8.«Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» ՀՀ օրենքի 33-րդ հոդվածի 3-րդ կետի համաձայն 1) թույլատրել համայնքի ղեկավարին համայնքի բյուջեի կատարման ընթացքում կատարելու վերաբաշխումներ ըստ գործառնական և տնտեսագիտական դասակարգման ծախսերի նախատեսված հոդվածների միջև,

2)սահմանել, որ փոփոխությունների հանրագումարը բյուջետային տարվա ընթացքում չի կարող գերազանցել հաստատված չափաքանակների 15%-ը:

9.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ՄԽԻԹԱՐ ԶԱՔԱՐՅԱՆ


Նախագիծ կազմող ՄԽԻԹԱՐ ԶԱՔԱՐՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Սյունիքի մարզ ք.Մեղրի Զ.Անդրանիկի 2
+374 286 4-34-23
Hamaynq@meghri.am
Պաշտոնական էլ. փոստ` 10026169@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՄԵՂՐԻԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 210
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner