Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով, «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» օրենքի32-րդ հոդվածով, հիմք ընդունելով համայնքի ղեկավարի առաջարկությունը և որոշման նախագծի քվեարկության հետևյալ արդյունքները` կողմ-, դեմ-, ձեռնպահ-, Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքի ավագանին
որոշում է` 1.Հաստատել Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքի 2018 թվականի բյուջեն`
1)եկամուտների գծով` 661560,04 հազար դրամ /վեց հարյուր վաթսունմեկ միլիոն հինգ հարյուր վաթսուն հազար քառասուն/ ՀՀ դրամ,
2)ծախսերի գծով` 698862,7 հազար դրամ /վեց հարյուր իննսունութ միլիոն ութ հարյուր վաթսուներկու հազար յոթ հարյուր/ ՀՀ դրամ,
3)դեֆիցիտ` 37302,66 հազար դրամ /երեսունյոթ միլիոն երեք հարյուր երկու հազար վեց հարյուր վաթսուն/ ՀՀ դրամ:
2.Հաստատել համայնքի բյուջեի եկամուտները` ըստ առանձին եկամտատեսակների` համաձայն հատված1-ի:
3.Հաստատել համայնքի բյուջեի ծախսերը` ըստ բյուջետային ծախսերի գործառնական դասակարգման` համաձայն հատված 2-ի:
4. Հաստատել համայնքի բյուջեի ծախսերը` ըստ բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման` համաձայն հատված 3-ի:
5.Հաստատել համայնքի բյուջեի միջոցների տարեվերջի հավելուրդը կամ դեֆիցիտը (պակասորդը)`համաձայն հատված 4-ի:
6. Հաստատել համայնքի բյուջեի դեֆիցիտի (պակասորդի)ֆինանսավորման աղբյուրները կամ հավելուրդի օգտագործման ուղղությունները` համաձայն հատված 5-ի:
7. Հաստատել համայնքի բյուջեի ծախսերը` ըստ գործառնական և տնտեսագիտական դասակարգման` համաձայն հատված 6-ի:
8.«Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» ՀՀ օրենքի 33-րդ հոդվածի 3-րդ կետի համաձայն 1) թույլատրել համայնքի ղեկավարին համայնքի բյուջեի կատարման ընթացքում կատարելու վերաբաշխումներ ըստ գործառնական և տնտեսագիտական դասակարգման ծախսերի նախատեսված հոդվածների միջև,
2)սահմանել, որ փոփոխությունների հանրագումարը բյուջետային տարվա ընթացքում չի կարող գերազանցել հաստատված չափաքանակների 15%-ը:
9.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: |