Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի մայիսի 26-ի N 550-Ն որոշմամբ, Հայաստանի Հանրապետության hողային օրենսգրքի 63-րդ հոդվածով, 66-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետով և հաշվի առնելով համայնքի ղեկավարի առաջարկությունը, Մեղրի համայնքի ավագանին
ՈՐՈՇՈւՄ Է
1. ՀՀ Սյունիքի մարզի Մեղրի համայնքի Ագարակ քաղաքում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող, արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության հողերի կատեգորիա՝ <<պահեստարանների հողեր>> գործառնական նշանակության 0.01281 հա հողամասը (կադաստրային ծածկագիրը` 09-002-0064-0141-ից, 09-002-0064-0120-ից) ընդլայնման նպատակով ուղղակի վաճառքի միջոցով օտարել Անդրանիկ Մելսիկի Ստեփանյանին 156 411 (մեկ հարյուր հիսունվեց հազար չորս հարյուր տասնմեկ) ՀՀ դրամ կադաստրային արժեքով:
2. Համայնքի ղեկավարին՝ ապահովել սույն որոշումից բխող անհրաժեշտ գործառույթների իրականցումը: |